«Ազատություն». Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ուրբաթ օրն ընդունել է սերբ պաշտոնակից Բրատիսլավ Գաշիչին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցությունը, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն, Սերբիայի պաշտպանության նախարարը «շնորհավորել է ադրբեջանցի պաշտոնակցին պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ և ընդգծել բոլոր ոլորտներում համագործակցելու պատրաստակամությունը»։