«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը հաղորդում է. «Վաղ առավոտից ձերբակալությունների ալիք է մեկնարկել Մարտունիում, Գավառում, Վանաձորում, Ուջանում և Երևանում։
Խուզարկություններ են անցկացվում ՀՅԴ ղեկավար մարմնի անդամի տանը և հայկական «gg» ընկերության գրասենյակում»:
Հիշեցնենք, որ «ՋիՋի» ընկերության հիմնադիրը ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում մի կոչ էր արել, որն իշխանականները վերափոխել էին՝ իբր նա «չհայ» է անվանել իր քաղաքական հայացքները չկիսողներին, ու կոչ անելով բոյկոտել այդ տաքսի ծառայությունը: Իրականում նա գրել էր. «Եթե դու հայ ես, եթե ինձ բարևելուց ուզում ես, որ ես քեզ հարգեմ, քո տեղը Բաղրամյանի վրա է»:
Կարդացեք նաև
Սոցիալական ցանցերում այդ բոյկոտին հակընդդեմ մեկ այլ՝ առավել զանգվածային նախաձեռնություն էր սկսվել հայկական gg ընկերությանն աջակցելու կոչով: