«Բագրատ սրբազանն ի՞նչ է ասում Փաշինյանին, ասում է՝ թող գնա, եղբայր, հրաժարական պիտի տաս։ Ինքը պիտի գար ասեր՝ Բագրատ սրբազան, ժողովուրդ ջան, ես գնամ, ես չկարողացա անել, չստացվեց, ես գնում եմ։ Էն ինչում մենք մեղադրում ենք առաջվա իշխանություններին, հիմա դրա ավելի վատ ձեւն է արվում»,-այս մասին այսօր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հիմնած «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն ինստիտուտի կազմակերպած «Արարատյան ալյանսի շուրջը» խորագրով համաժողովի ժամանակ ասաց Արա Աբրահամյանը։
«Մենք պետք է կարողանանք միասին օգնենք Բագրատ սրբազանին իր միսիան կատարի։ Դա մեր իրավունքն է»,-ասաց Աբրահամյանը։
ՆԳՆ-ին էլ դիմեց՝ թողեք թող այս մարդիկ իրենց իրավունքները խաղաղ արտահայտեն, սա միապետություն չի, դաժան ձեւով մի վարվեք մեր ժողովրդի հետ, մի արեք բաներ, որ հետո փոշմանեք։
Ապա մի դեպք պատմեց, ասաց, որ 2018 թվականին երկու անգամ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ․ «Ասել եմ՝ ասեք, երկիրը կառուցենք, ճիշտ հակառակն է եղել։
Կարդացեք նաև
Էն ժամանակ ես միշտ մարդկանց բերում էի Մոսկվայից այստեղ։ 2018-ին այստեղ եկավ ԱՄՆ նախագահի խորհրդատուն Ռուդի Ջուլիան իր ամբողջ թիմով, գործարանների տնօրեններ եւ այլն։ Ամերիկացիները ուզում էին այստեղ անվտանգության գերհզոր, գերժամանակակից կենտրոն․ «Քանի որ ես էի հրավիրել, Փաշինյանը չընդունեց, չմասնակցեց, պաշտպանության նախարարը մասնակցեց, լսեց, ասեց ՝ հա, լավ է, անցավ, ձայն չեղավ, պրատակոլ չստորագրվեց։ Գնացինք Արմեն Գրիգորյանի մոտ, նույնը՝ ինքը: Մեկ էլ զանգ եղավ, միակ հարցը, որ Գրիգորյանը տվեց Ռուդի Ջուլիանին՝ կարո՞ղ եք էնպես անեք, որ Թրամփն ընդունի Փաշինյանին։ Էս մարդն ասեց՝ ես եկել եմ մեր նախագահի հրամանով, որ զբաղվեմ միայն հիպերանվտանգության հարցով։ Էդ եղավ։ Այսպիսի տասնյակ դեպքեր»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նշենք, որ այս համաժողովի քննարկման օրակարգում են Հայաստանի անվտանգային մարտահրավերների վերաբերյալ հարցերը, սահմանազատման գործընթացը, Արցախի հիմնախնդիրը։ Բագրատ սրբազանը եւս մասնակցում է քննարկմանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ