Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական «աննախադեպ» իրադարձությունն էր, ու վերջինը չէր

Հունիս 15,2024 10:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բաղրամյան պողոտայում՝ Ազգային Ժողովի մոտ ոստիկանական, ըստ տարածված տեսանյութերի, անհամաչափ ուժի կիրառման արդյունքում բազմաթիվ անձինք տարբեր աստիճանի վիրավորում են ստացել։

 

Կատարվածը 2018-ի հեղափոխությունից հետո տեղի ունեցած, իշխանական սիրելի եզրույթներից մեկով ասած, հերթական «աննախադեպ» իրադարձությունն էր։

Ցավոք, 2018-ից հետո տեղի են ունեցել բազմաթիվ «աննախադեպ» զարգացումներ։ Այսօրվանը, բնավ, առաջինը չէր և չի լինի նաև վերջինը։

Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում աննախադեպ էր։ Արարատի դեմ արշավը աննախադեպ է։ Հղի Սոնա Մնացականյանին վարչապետին ուղեկցող մեքենաներից մեկով վրաերթի ենթարկելը և մինչ այժմ պատիժ չկրելն աննախադեպ էր։ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատ արգելափակել փորձելն աննախադեպ էր։

Աննախադեպ են նաև ներքին թշնամանքի գեներացումը։ «5-րդ շարասյուն», «11.000 դասալիք», «ռուսի ագենտ»։ Ցուցակը սպառիչ չէ։

Այս բոլորը, սակայն, իշխանությունները հանգիստ մարսել են։ Սա հաշվի առնելով՝ պետք չէ կարծել, որ Բաղրամյանում այսօրվա «աննախադեպությունը» վերջինն էր։

Aravot.am-ին ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն այսօր անցավ «վերջին կարմիր գիծը»

 

Փաշինյանի դեպքում դժվար ասել՝ նա վաղո՞ւց էր անցել վերջին կարմիր գիծը, այսօ՞ր անցավ, թե՞ դեռ չի էլ անցել։ Բացառել պետք չէ, որ վաղը կամ մեկ շաբաթ հետո ականատես կլինենք ևս մեկ «աննախադեպ» իրադարձության, որի մասին կանխատեսելն անհնար էր։

«Իշխանությունը, նույնիսկ լավը լինելով, ոչ այլ ինչ է, քան անհրաժեշտ չարիք։ Վատը լինելով՝ այն անհանդուրժելի է», – ամերիկացի լուսավորչական փիլիսոփա, Ամերիկյան հեղափոխության մասնակից Թոմաս Փեյն։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930