Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհին արատավորող տեղեկությունը հերքելու կարգը որն է

Հունիս 15,2024 13:30

ՍԴ-ն Զեյնալյանի դիմումի քննությունը հետաձգեց

Արտակ Զեյնալյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասի եւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննության ժամկետը Սահմանադրական դատարանը հերթական անգամ երկարաձգեց: Դատաքննությունը նշանակվեց սեպտեմբերի 17-ին: Արդարադատության նախկին նախարար, իրավապաշտպան Զեյնալյանի դիմումը Սահմանադրական դատարանում է 2024 թվականի ապրիլի 11-ին:

ՍԴ-ն նախորդ իր աշխատակարգային որոշմամբ դիմումի քննությունը նշանակել էր հունիսի 11-ին: Գործով զեկուցողը ՍԴ նախագահ Ա. Դիլանյանն է: ՍԴԴԿՈ-18 աշխատակարգային որոշմամբ պատասխանողը Ազգային ժողովն է:

Ըստ Ա. Զեյնալյանի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասը չի նախատեսում զրպարտությունը սոցիալական հարթակի օգտահաշվից հեռացնելու, նույն վայրում հերքում հրապարակելու կարգ ու պայման, եւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածը սոցիալական հարթակում օգտահաշիվը չի դիտարկում որպես լրատվության միջոց:

Այսինքն, սոցիալական հարթակում օգտահաշիվը չդիտարկելով որպես լրատվության միջոց, չի ապահովում պետության՝ անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ապահովելու եւ պաշտպանելու պարտականությունը:

Դիմումում ներկայացվում է թիվ ԵԴ/9074/02/19 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը: Դիմողի պնդմամբ՝ վիճարկվող դրույթները թույլ չեն տվել, որ ՀՀ դատարանները պարտավորեցնեն սոցիալական ցանցի օգտատիրոջը հեռացնել որպես զրպարտություն գնահատված, որակված, իրավունքի խախտման զոհին արատավորող տեղեկությունը, հրապարակումը եւ այդ նույն օգտահաշվում հերքում հրապարակելու պարտավորություն սահմանեն զրպարտողի՝ իրավախախտի համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930