Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվարկը տգիտությունն է

Հունիս 15,2024 10:00

Ինչո՞ւ է Փաշինյանը դիմում հեշտությամբ հերքվող ստերի՝ ՀԱԿ-ի հայտարարության մեջ նման մի հարց կար: Ինձ համար այդ հարցի պատասխանը պարզ է. որովհետեւ նրա սուտն «անցնում է»՝ հասարակության զգալի մասը (եթե չասեմ՝ մեծամասնությունը) այդ սուտն անվերապահորեն ընդունում է որպես ճշմարտություն:

Օրինակ, վարչապետն ասում է, որ 1996 թվականի ԵԱՀԿ լիսաբոնյան վեհաժողովը որոշում է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ասացեք խնդրեմ, քանի՞ հոգի է google անելու այդ վեհաժողովի մասին նյութերը, որպեսզի համոզվի, որ Լիսաբոնում Արցախի հարցով ոչ նման, ոչ էլ որեւէ այլ որոշում չէր ընդունվել: Մարդիկ հետաքրքրասեր չեն, չեն ցանկանում քննության առնել այն մարդու ասածը, որին ինչ-ինչ ռացիոնալ կամ իռացիոնալ պատճառներով վստահում են, իսկ դա ոչ այլ ինչ է, քան տգիտություն: Հաշվարկը հենց դա է:

Կամ, եթե պաշտոնական քարոզչությունն ասում է՝ Բագրատ սրբազանը հրահանգել էր գրոհել Ազգային ժողովը, հիմնական զանգվածից ո՞վ կպահանջի բերել դրա որեւէ ապացույց՝ ձայնագրություն կամ տեսագրություն: Եթե լսողների մեջ արդեն դրված է հոգեբանական նախադրյալ (psychological attitude), որ Փաշինյանին ընդդիմացող մարդկանց հանդեպ ցանկացած բռնություն արդարացված է, ապա այլեւս ոչ մի բան ստուգելու անհրաժեշտությունը չկա:

Հաջորդ սուտը՝ իբր 2020 թվականից հետո բոլոր ընդդիմադիր շարժումներն ուղղված են պետության դեմ: Հաշվարկը դարձյալ տգետներն են, որոնք կարծում են, թե պետությունը Փաշինյանն է՝ իր աթոռով: Իրականում պետությունը քո տարածքն է, որի մի մասը գտնվում է թշնամու ձեռքում, քո քաղաքացիներն են, որոնք գերության մեջ են, քո Սահմանադրությունն է, որը թշնամին պահանջում է փոխել: Հետեւաբար, ցանկացած շարժում (անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունենք այնտեղ ներգրավված դեմքերի հանդեպ), որն ուղղված է տարածքային ամբողջականության պահպանմանը, գերիների վերադարձին, ինքնիշխանությանը, պայքար է հանուն պետության:

Բայց դրա համար պետք է իմանալ, թե ինչ է պետությունը: Իսկ քանի որ դրա վերաբերյալ մոտավոր պատկերացում անգամ չկա, կարելի է «կերցնել» ցանկացած սուտ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (15)

Պատասխանել

  1. SMart says:

    Այդ պատճառով ես դեմ եմ ժողովրդավարությանը, որովհետև ցանկացած երկրում բնակչության 50+ տոկոսը կազմում է անգրագետ ժեխը, և թույլ տալ, որ այդ աղբը ձևավորի իշխանություն, դա պարզապես հանցագործություն է։
    Հ.Գ. Տեսաք ինչ եղավ…

    • Հ.Շ. says:

      «ցանկացած երկրում» ?!

      Ներեցէք, բայց սա իրականութիւն չէ:

      Աշխարհում կան շատ մը երկիրներ, ուր ժողովրդավարութիւնը համազօր չէ այդ երկրին անխուսափելի ինքնափճացման, ինքնաքայքայումին: Կրնայ խնդիրներ առաջացնել, զորս այլապէս պիտի չգոյանային, սակայն երկիրը կը դիմանայ, կը գոյատեւէ եւ կը շարունակէ գնալ առաջ, ներքին հոսանքների միջեւ խորունկ տարակարծութիններովը հանդերձ:

      Հայաստանը, պատրաստ չէր ժողովրդավարութեան:

      Եւ քանի որ այդպէս է, կրնար ապագայ ունենալ միայն եթէ իր պետական ղեկավարները բացառիկ կարողութիւններ ունենային:

      Ինչ որ երբեք չեղաւ: Բայց 2018ին մի քիչ եղածն էլ, լրիւ անհետացաւ:

  2. Հայ says:

    Նիկոլը դավաճանեց ՀԱԿ-ին, երբ մանդատը վերցրեց և դուրս եկավ ՀԱԿ ից։
    Դավաճան Նիկոլը դեռ էն գլխից է դավաճան էղել։
    Բայց ինչու էր Լևոն Տեր Պետրոսյանը 2008 ին այդքան սիրում և գուրգուրում Նիկոլին?
    Ամբողջ հանրահավաքները Նիկոլն էր իրենով պահում,մինչև վերջում մեծն Տեր-Պետրոսյանը կմոտենար խոսափողին։
    Ինչու Մարտի մեկին,երբ պարզ դարձավ,որ այդ օրը այլևս խաղաղ չի լինելու,ամբողջ պատասխանատվությունը ՀԱԿ ը դրեց անփորձ երիտասարդ Նիկոլի ուսերին,իսկ ՀԱԿ ի կարկառուն ներկայացուցիչները մտան մկան ծակը։
    Ինչու ՀԱԿ ի այսօրվա երկար ցուցակից ոչ մեկ չդատվեց,բայց դատվեց Նիկոլը։
    ՀԱԿ ը երբեք չէր մտածում,որ իրենց հանրահավաքների քյանդրբազը մի օր վարչապետ կդառնա ու Նիկոլն իրենց համար հայելի կդառնա,որտեղ դավաճաններ կարտացոլվեն։

  3. Ես էլ դեմ եմ ‘ժողովրդավարության’ այլասեռված ներկային: Երևի նրա անկումը բերվեց նրա անխնա օգտագործումով սրիկա նպատակների համար: Մասնագետ չեմ:
    Մեզ համար այսօր, կարծում եմ, կարևորագույնը կենտրոնանալն է հրեշավոր չարիքի մեկուսացման վրա: Մեկուսացման: Սա նշանակում է նաև միացում բոլոր, բոլոր ուժերի, որոնք համար մեկ նպատակ են տեսնում այս գիշատիչ նիկոլին ձեռբակալելու, դատի տալու, մեկուսացնելու հստակ գործողությունները: Գործողությունները: Սա գերխնդիր է` արևելքն, արևմուտքը, հարավն ու հյուսիսը ցանկանում են իրեն, որովհետև շնորհիվ նիկոլի ‘անհոգնած ջանքերի’ ՀՀ-ը արդեն մեկուսացված է ու այսպիսով պատրաստ է վերածվելու ՀԻՄ (Հայկական Ինքնավար Մարզ) Ադրբջնի կազմում: Ես Կասսանդրա-Կասսանդրա չեմ խաղում` Բայդենը իր հղումում խոսել էր Կովկասում խաղաղության մասին նշելով Ադրբջնը որպես խարիսխ, գարանտ: Սա է ապագան, որի մասին այդքան լայնաթոք բղավում էին քպականները 2021-ին` ունեին աշխարագրական այդ չորս ուղոությունների ‘դաբրոն’:
    Ժամանակը մեծ ռեսուրս է, կարելի այն շռայլորեն անտեսել, կարելի է խելոք օգտագործել: Հիշենք որ կա ժամանակ գցել քարեր, կա ժամանակ քարեր հավաքելու: ՀԱԿ-ի ‘դավաճանությունների’ համար կգա ժամանակ քարեր գցելու: Հիմա ‘ժամանակը’ պահանջում է ընդգրկել ՀԱԿ-ը իր ծնած, մեծացրած հրեշից ազատվելու գործում: Նա այս բանին պատրաստ է անմնացորդ: Կա ևս մի խրատ` չգցել երեխան կեխտաջրի հետ…
    Ես այսպես եմ կարծում: Կասեր Մեծն Ֆ. Մկրտչյանը:

  4. Հ.Շ. says:

    Ամենավախնալիքը, իրապէս սարսափելի՛ն այն է, որ ինք կարծում է թէ այս ընթացքով՝ կարող է շարունակել, դեռ երկա՜ր ժամանակ: Եւ նոյնիսկ հասնիլ իր յայտնած նպատակներին:

    Իսկ իր ամբողջ վարչակարգին մէջ մէկ անձ իսկ չկայ, որ անդրադառնայ թէ դա՝ անկարելի է: Մինչդեռ, կարծեմ, բոլորն ալ լրիւ տգէտներ չեն…

    Մ. Հայդուկ Շամլեան

  5. Պարոն Շամլեան, վարչակարգում իսկապես բոլորը չեն որ լրիվ տգետ են: Ունեն պատճառներ լռելու:
    Ես կասեի համարյա մահապարտ են` կամ նիկոլի հետ, կամ ոչնչացում: Որովհետև Ձեր ասած տգետ չեն ու գիտեն թե ինչ չարիք են բերել Հայաստանի գլխին: Այսքանը գիտենալու համար խելք ունեն, բայց թե ինչպես տակից դուրս գան, չգիտեն` նշաձողերը գծած են ասֆալտի վրա, տակով անցնել չի ստացվի, իսկ նիկոլը չի թույլ տալիս նշաձողը բարձրացնել: Սառած վիճակ (ֆրոզեն ստեյտ): Պարալիզ:

    • Հ.Շ. says:

      երանի՛ թէ սառած վիճակ լինէր…

      Հայաստանը անդադար ու արագընթաց շարժվում է, սլանում է, դէպի գալիք անդունդները… որոնք արդէն երեւելի են…

  6. Լավատես says:

    Թե որտեղի՞ց են ծլում բարձր պաշտոնների թեկնածուները, որոնց հեհռուստացույց նայող միամիտ ժողովուրդը գնում ընտրում է, հետո էլ կրակն է ընկնում դրանց ձեռքը: Ով առաջարկում է իր թեկնածուին, նրան էլ թեկնածուն ծառայում է ընտրվելուց հետո, հեռուստացույց նայող միամիտ ժողովուրդը նոտարի նման օրինականցնում է այդ երկուսի պայմանագիրը ու մի կողմ քաշվում՝ հույսով, թե մարդ կլինի ընտրվածը, ժողովրդին էլ լավ աչքով կնայի:
    Մենք ունենք իսկական մասնագետներից կազմված իսկական ընդդիմություն, նրանք շատ են, ասենք, Անդրեաս Ղուկասյանը կամ էլ Հրաչյա Արզումանյանը, ես հեռուստացույց չեմ նայում եւ բոլոր հեռուստացույց չնայողներին առաջարկում եմ իրենց ժամանակն ու խելքն ու ոգին նվիրեն մեր իսկական ընդդիմության ներկայացրած թեկնածուների հաղթանակին՝ ուրիշների կողմից բուծված ծլած հակաժողովրդական թեկնածուների նկատմամբ քաղաքական մրցադաշտում: Ժողովուրդը միշտ հաղթողի կողմն է: Կեցցե՛ մեր հեռուստացույց նայող եւ հեռուստացույց չնայող մեր շատ սիրելի հայ ժողովուրդը:

  7. On the subject of the nation-state, it should be remembered that in the communist perspective of Marx and Lenin, overcoming both nation and state was essential. ‘Proletarians have no fatherland,’ Marx said; as for the state, the problem was how to organise its decay until its final abolition.
    Ահա թարգմանությունը`
    Ազգ-պետության թեմայով պետք է հիշել, որ Մարքսի եւ Լենինի կոմունիստական ​​տեսանկյունից, եւ ազգի եւ պետության հաղթահարումը անհրաժեշտ էր: «Պրոլետարները չունեն հայրենիք», – ասաց Մարքսը. Ինչ վերաբերում է պետությանը, ապա խնդիրն այն էր, թե ինչպես կազմակերպել դրա քայքայումը մինչեւ վերջնական վերացումը:

  8. Gohar says:

    Հարգելի Արամ Աբրահամյան , երիցս իրավացի եք , ահավասիկ, շնորհակալություն Ձեզ։

    ՀԱՎԵԼՎԱԾ 2
    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

    Անդրադառնալով ԵԱՀԿ-ի գործող նախագահի հայտարարությանը, պատվիրակությունը
    Հայաստանը ցանկանում է իր մտահոգությունը հայտնել հետևյալ հարցերի շուրջ.
    1. Հայտարարությունը չի արտացոլում Մինսկի խմբի մանդատի ո՛չ ոգին, ո՛չ տառը
    ինչպես հաստատվել է 1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովում, որն առաջարկում էր բանակցություններ՝ նպատակ ունենալով
    քաղաքական համաձայնության հասնելը. Կարգավիճակի խնդիրը ուղղակի քննարկման առարկա է դարձել
    բանակցություններ, որոնք դեռ պետք է ավարտվեն։
    2. Հայտարարությունը կանխորոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ հակասելով որոշմանը.
    ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 1992թ
    ԵԱՀԿ Մինսկի համաժողովը, որը կհրավիրվի քաղաքական համաձայնագրի կնքումից հետո.
    3. Հայկական կողմը համոզված է, որ հիմնախնդրի լուծումը կարելի է գտնել հիմքի վրա
    միջազգային իրավունքի և Հելսինկյան Եզրափակիչ ակտում ամրագրված սկզբունքների վրա, առաջին հերթին հիմքի վրա
    ինքնորոշման սկզբունքի մասին։
    4. Փոխզիջումային լուծման հասնելու շահերից ելնելով հայկական կողմը պատրաստ է
    շարունակել ամենաինտենսիվ բանակցությունները՝ ինչպես Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ դրա հիման վրա
    ուղղակի շփումներ, որոնք համակարգվում են այդ խմբի համանախագահների կողմից։
    Ես խնդրում եմ, որ այս հայտարարությունը կցվի Լիսաբոնի գագաթնաժողովի հռչակագրին:

    ANNEX 2

    STATEMENT
    OF THE DELEGATION OF ARMENIA
    With regard to the statement by the Chairman-in-Office of the OSCE, the Delegation of
    Armenia wishes to express its concern over the following issues:
    1. The statement does not reflect either the spirit or the letter of the Minsk Group’s mandate
    as established by the Budapest Summit 1994, which proposed negotiations with a view to
    reaching a political agreement. The problem of status has been a subject of discussion in direct
    negotiations which have yet to be concluded.
    2. The statement predetermines the status of Nagorno-Karabakh, contradicting the decision
    of the OSCE Ministerial Council of 1992, which referred this issue to the competence of the
    OSCE Minsk Conference, to be convened after the conclusion of a political agreement.
    3. The Armenian side is convinced that a solution of the problem can be found on the basis
    of international law and the principles laid down in the Helsinki Final Act, above all on the basis
    of the principle of self-determination.
    4. In the interests of reaching a compromise solution, the Armenian side is prepared to
    continue with the most intensive negotiations, both within the Minsk Group and on the basis of
    direct contacts co-ordinated by the Co-Chairmen of that Group.
    I request that this statement be annexed to the Lisbon Summit Declaration.

  9. Gohar says:

    եվ որոշեցին ,որ
    At the Lisbon Summit, the OSCE participating States (excluding Armenia) agreed on the following principles in the solution of Armenian-Azerbaijani conflict:

    Territorial integrity of the Armenia and the Azerbaijan;
    To give the highest self-government status to Nagorno-Karabakh within Azerbaijan;
    To ensure the security of the entire population of Nagorno-Karabakh

  10. Եթե սխալ եմ, ուղղեք: Կխոսեմ Հաշվարկից:

    նիկոլի ռեժիմը հաշվարկ անելու ‘ուղեղ’ չունի: Տգետ ու վատ մտածված քայլերը ու հետևող աղետների շարանը դրան ապացույց: Այն` նիկոլը, այս-ու-այն քուչում բան-ման լսելով է դարձել ‘քաղաքական գործիչ’ ու հենց այսպիսի ‘պարաշա թափող’ մեկն էր որոնվում Հայաստանը ծնկի բերելու համար: 2018-ին, վաղ գարնանը նա ասաց միկրոֆոնի մեջ. ‘Ես ունեմ քաղաքական կամք:’ Զարմանալի էր, ո՞ւմ է ուղղված այս հայտարարուտյունը: Հիմա պարզ է (հիշո՞ւմ եք ‘Թրուման շոույում’ ինչպես է Թրումանը հասկանում, որ շոույի մեջ է:) Կարող եմ բացատրել եթե կա կարիք:

  11. II.
    Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ բանի վրա: Նկատե՞լ եք, հենց որ ն-ին նեղ են գցում` օրինակ մեդիան ողողվում է գրառումներով որ մարդիկ խորշում են իր հետ խոսել, ձեռքը սեխմել, անպայման մի քաջարանցի կին է առաջ բերվում ով պարզվում է 2018-ից երազում էր սեխմել նիկոլի ձեռքը: ն-ը շրջվում է դեպի կամերան ու լայն ժպիտը դեմքին ասում. ‘Սա է իրական Հայաստանը’:

  12. III.
    Ես ինձ թույլ տվեցի խտացնել այս վերջին օրերին տեղի ունեցածները. որպեսզի տեղ հասցնեմ ‘ա լյա նիկոլ’ հաշվարկի օրինակը: Նման գռեհիկ, պրիմիտիվ ‘շուստրիություն’-ով վարում են պետականության ‘նավը’: Չեն էլ բարեհաճել 6 տարում սովորել լավ նավարկել, որովհետև հաշվարկ անելու ուղեղ չունեն; Դե, կարևորը որ հեռավոր Քաջարանում կար մի կին, որ այդ նույն 6 տարին երազ էր տեսնում թե ինչպես է սեխմում ն-ի ձեռքը:

  13. IV.
    Այս շոուները նիկոլի հովանավորողերը գրանցում են որպես ‘ժողովրդավարության հաջողության’ նմուշներ: Իսկ հունիսի 12-ի Ջարդի առիթով հայտնում են մտահոգություն ու ցանկության նշույլներ քննելու կատարվածը: Իբրև թե չկա լավ մշակված, հազարավոր անգամներ կիրառված պրոտոկոլ, գործիք: Ու ավարտում ասելով թե սա նույնպես ժողովրդավարության դրսևորում էր` խոմ չկրակեցին, չսպանեցին: Կարող էին, չէ՞:

    նիկոլը վերջերս ասաց թե ‘իմ ժողովորդը եթե ուզի իշխանափոխություն դա կլինի’: ‘Իր ժողովուրդից’ էլ բան չի մնացել: Նա դրան տեղյակ է ու ասում է որ մեկ ամսից պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել: Նոյեմբերի փոխարենը: Սարսափն ու տագնապը համակել է ‘դուխով’ին: Շտապում է:

    Իրական Հայաստանը եռում է ու զայրույթը վառելու, մոխիր է դարձնելու 2018-24 թթ. ստրուկների իշխանությունը: Թեկուզ դանդաղ, բայց անշեղորեն:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930