Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Աղջիկներս չպիտի ինձ թույլ ու տկար տեսնեն»․ բենզինի պայթյունի հետևանքով որդուն և ամուսնուն կորցրած տիկին Մարիան փորձում է ուժեղ լինել. «Ա1+»

Հունիս 14,2024 22:35

Մարիա Հայրիյանը սեպտեմբերի 25-ին Արցախում բենզինի պահեստի ողբերգական պայթյունի հետևանքով կորցրեց որդուն և ամուսնուն։ Կիսված ընտանիքով, կեսմարդ դարձած՝ փորձում է ապրել հանուն դուստրերի, հարսի, թոռնիկի․․․

«Ամուսնացել եմ Արցախյան առաջին ազատամարտում նահատակված ազատամարտիկի որդու հետ։ Ամուսնուս մայրը հետպատերազմական ծանր տարիներին միայնակ 4 երեխա է մեծացրել, իրենց նպատակներին հասցրել։ Ամուսինս՝ Մխիթարը, տան ավագ որդին էր։ Մայրիկին թև ու թիկունք է եղել, օգնել ցանկացած հարցում»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է Մարիա Հայրիյանը։

«Ամուսնուս հետ զորամասում ենք ծանոթացել։ Նա ամբողջ կյանքը ծառայության մեջ է անցկացրել։ Ամեն անգամ, երբ լսում էր՝ կռիվ է, առաջինների շարքում էր առաջնագիծ մեկնում»,- պատմում է զրուցակիցս։

Մխիթար Հայրիյանը պարգևատրվել է  «Մարտական ծառայություն» և «Հայաստանի երկրապահ» մեդալներով։

Մարիա և Մխիթար զինվորական ամուսինների առաջնեկը Սուրենն էր, որ զոհված պապիկի անունն էր կրում։

-Սուրենս երբ ծնվեց, ընտանիքում մեծ ուրախություն էր։ Նա մեծանում էր մեծ սիրով և հոգատարությամբ շրջապատված։ Քանի որ Մխիթարը շատ փոքր տարիքում է զրկվել հայրական սիրուց ու ջերմությունից, զավակների համար անում էր ամեն ինչ, որպեսզի նրանք ոչ մի բանի կարիք չունենան,- ասում է տիկին Մարիան։

Սուրենն ավարտել էր Գրիգոր Նարեկացի համալսարանը, ստացել հաշվապահի մասնագիտություն։ Պարտադիր զինվորական ծառայությունն անցկացրել է Մատաղիսում։

Զինծառայող էր, երբ պայթեց 44-օրյա պատերազմը։ Անձնվեր ծառայության համար  պարգևատրվել է վեցերորդ պաշտպանական շրջանի «Անձնուրաց պաշտպան» մեդալով:

Զորացրվելուց հետո էլ չի թողել ծառայությունը. աշխատանքի է անցել Արցախի Ազգային անվտանգության ծառայությունում, ապա քաղաքի աշխարհազորի կազմում իրականացրել հարազատ շրջանի պաշտպանությունը:

– Օգոստոսյան մի գեղեցիկ օր մենք հարսանիքի էինք պատրաստվում։ Որդիս ամուսնանում էր։ Մեր կյանքի ամենաերջանիկ օրն էր 2023-ի օգոստոսի 23-ը։ Չնայած երկարատև շրջափակմանը, կարողացել ենք որդուս կյանքի ամենակարևոր ուրախությունը նորմալ կազմակերպել։

Սուրենի եւ նրա կնոջ՝ Լիանայի երջանիկ ընտանեկան կյանքն ընդամենը 27 օր տևեց։

«Վիշտս շատ խորն է, ցավս՝ անտանելի։ Հիմա միայն մտքերով եմ պատկերացնում՝ ինչպիսի հայր կլիներ տղաս, անթերի ամուսին ու ծնողների, մեծերի տեղն իմացող զավակ։ Թևերս կոտրել է տղաս։ Սուրենիս կարոտը նրա կնոջից՝ Լիաննայից ենք առնում։ Հաճախ անզորությունից սիրտս պայթում է»,- ասում է տիկին Մարիան։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930