Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Starlink-ի գրասենյակ, որտեղ արդյունավետ հանդիպում է ունեցել կազմակերպության ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են ընկերության հետ համագործակցության, մասնավորապես, առաջադեմ տեխնոլոգիաները Հայաստանում հասանելի դարձնելու հետ կապված հարցեր։
Հասարակության հետ կապերի բաժին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն