«Մի ժամվա ընթացքում 25 նռնակ են նետել ժողովրդի վրա, նախորդ 30 տարվա մեջ 25 նռնակ երբեք չեն նետել այսպիսի դեպքերում: Մի ժամվա մեջ կես ժամվա մեջ 30 պայթուցիկ են օգտագործել, բայց ժողովուրդը մենակ ավելացել է: Սա ուղիղ ուղերձ է իշխանություններին»,-այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա ասաց, որ լուսաձայնային նռնակներ են եղել, բայց քաղաքացու ձեռք է կտրվել:
Սաղաթելյանը հիշեցրեց՝ Փաշինյանն ասում էր՝ եթե Տավուշից 1 սմ հող տամ, ձեռքս կտրելու եմ. «Ինքը տվեց, բայց կտրեց մեկ այլ քաղաքացու ձեռք: Սա էլ է հետաքրքիր: Էս արյունն իր վզին է: Ինքը փրկության ճանապարհ չունի, որովհետեւ ինքը հակահայ է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ