«Ես վստահ եմ, որ Բագրատ սրբազանը Նիկոլի քաղաքական հոգեհանգստի արարողությունը կանի: Ու արդեն արել է, ձեզ ասեմ, մնացել է քաղաքական թաղումը»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կարեւոր բան է արել. «Ցույց է տվել, որ նախ, հայ ժողովուրդը Նիկոլի օրակարգին դեմ է ու հաշտ չի, երկրորդը՝ փաստել է, որ Նիկոլը չունի լեգիտիմություն ու այս ժողովրդի հետ կապ չունի: Երրորդ՝ այս մարդը իր իշխանությունը պահելու համար պատրաստ է նոր արյուն թափել, նոր բռնությունների գնալ, բայց նաեւ արձանագրել է, որ ժողովուրդը նույնիսկ կրակոցից հետ չի գնում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ