Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձերբակալել են տասնյակ ՀՅԴ-ականների, իրենց կարճ խելքով փորձում են ցուցմունքներ կորզել՝ չհասկանալով, թե ում հետ գործ ունեն». Իշխան Սաղաթելյան

Հունիս 14,2024 19:55

«Երեկ համացանցում ինչ-որ ձայնագրություններ են հայտնվել, պարզ չի ում կողմից է արվել, որի արդյունքում Քննչական մարմինները հարուցել են քրեական գործ ու այսօր Վայքի ու Եղեգնաձորի գրասենյակներում խուզարկություններ են: Վայոց ձոր կառույցի ղեկավար անդամներից շուրջ 10 հոգի ձերբակալվել են, կարող եմ ասել՝ առեւանգել: Իրենց կարճ խելքով փորձում են ցուցմունքներ կորզել՝ չհասկանալով, թե ում հետ գործ ունեն: Նույնիսկ չեն ասում, թե մեր ընկերները որ բաժնում են գտնվում»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ ՀՅԴ-ական պատգամավորներին խոչընդոտում են հանդիպել նրանց հետ: Ըստ Սաղաթելյանի, այդ գործողություններով փորձում են թիրախավորել ՀՅԴ-ին:

Տասնյակից ավելի ձերբակալվածների թվում են նաեւ կանայք. «Այս պահին 10-ի մասին տեղեկություն ունենք, որովհետեւ անընդհատ լուր է գալիս, որ այսինչ ընկերոջը առեւանգել են ու դժվարությամբ են տեղեկություն ճշտում»:

Նա ասաց, որ երբ երկրում լինում է շարժում, ժողովրդական ընդվզում, այդ ֆոնի վրա են փորձում ՀՅԴ-ին թիրախավորել. «Խուժանությունը չափ, սահման չունի: Ծիծաղելին գիտեք որն է, որ այսօրվա իշխանության գաղափարական հայրերը այս ամեն ինչը 20 տարի առաջ ՀՅԴ-ի գլխին արել են: Թող մի հատ պտտվեն, նայեն, իրենք ուր են, ՀՅԴ-ն ուր է: Այս բոլոր խուժանությունների, ապօրինությունների համար հատ-հատ պատասխան են տալու»:

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ երկու տարի առաջ էլ 50 հոգի ՀՅԴ-ից ձերբակալել էին, ինչի՞ հասան:

Նա նշեց, որ ձայնագրության մեջ անուններ են պտտվում, կան կոնկրետ անձինք, որոնք թիրախավորված են. «Հասկանում ենք, փորձում են մի մեծ գործ կարեն, ինչ-որ մարդկանց տանեն, ձերբակալեն: Ձայնագրության հավաստիությունը նախ, ես չեմ հասկանում, ԱԱԾ-ն ու ոստիկանությունը Civic-ի մո՞տ են աշխատում, ուղարկում են: Էս խուժանության աստիճանը հասկացեք, Նիկոլի դուստր մամուլում ձայնագրություններ են հայտնվում, հետո ուժային կառույցները գործ են հարուցում այդ ձայնագրության համար: Հիմա ուզում եմ հասկանամ՝ Civic-ն է ձայնագրե՞լ, ով է ում մոտ աշխատում պասերով իրար հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930