«Ազատություն». Բագրատ սրբազանը մինչև երկուշաբթի ժամանակ է տալիս իշխանությանը՝ փաստեր ներկայացնել , թե իբր ինքը «պլանավորել է գտնել ու մահափորձ կազմակերպել պետական պաշտոնյաների նկատմամբ»:
«Սա լուրջ մեղադրանք է , և մինչև երկուշաբթի , եթե իրենք փաստեր չներկայացնեն, իրավական գործընթացով իրենց ստիպելու եմ, որ ներկայացնեն և ստիպելու եմ, որ ներողություն խնդրեն՝ իր բոլոր հետևանքներով»։
Արձագանքելով ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի այսօր հնչեցրած մյուս մեղադրանքին, թե իբր արքեպիսկոպոսը քար է նետել ոստիկանի վրա, Բագրատ Գալստանյանն ասաց. «Ով անունով նման մեղադրանքներ է ներկայացնում և փաստեր կներկայացնեն , շատ լավ, մինչև երկուշաբթի ժամանակ ունեն, իրավական դաշտում իրենք պետք է ամենածանր հետևանքներով պատասխան տան»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: