Sputnik Արմենիա. Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին Երևանի մասնակցությունը տեղավորվում է Փաշինյանի ընտրած գծի մեջ, կարծում է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
▫️Դա կապված է Փաշինյանի վաղեմի համոզմունքների հետ՝ Հայաստանը դեպի Արևմուտք վերակողմնորոշելու, ՌԴ-ից հեռանալու, այդ թվում ՝ ՀԱՊԿ-ին մասնակցության, նախկին պայմանավորվածությունների հիման վրա ռուսական ռազմաբազայի և ռուս սահմանապահների՝ Հայաստանում գտնվելու հետ, հայտարարել է նա ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
▫️Ռուսաստանի հետ խզումը չի կարող կատարվել առանց արժեքների վերագնահատման, որով Փաշինյանն ակտիվորեն զբաղվում է։ Ընդ որում, այժմ Հայաստանի վարչապետի թիրախներից մեկը Հայ առաքելական եկեղեցին է։
▫️Փաշինյանի գործողությունները դավաճանություն են հայ ժողովրդի հիմնային շահերի նկատմամբ։ Եվ ամբողջ հարցն այն է, թե որքանով են Հայաստանի քաղաքացիները, ինչպես նաև Ռուսաստանը դրանից պատշաճ հետևություններ անելու։ «Մենք ուշացել ենք այդ եզրակացություններն անելուց», – ասել է Զատուլինը։