Լրահոս
Օրվա լրահոսը

Ողջունում ենք Ֆրանկ Շվաբեի նախաձեռնությունը ադրբեջանական հանցանքների բացահայտման, հանրայնացման հարցում. Գարդման-Շիրվան-Նախիջևան

Հունիս 14,2024 17:21

Գերմանիայի Բունդեսթագի անդամ, ԵԽԽՎ Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն ներկայացրել է փաստավավերագրական ֆիլմ, որը պատմում է ինչպես Ադրբեջանի ներքին անազատության, այնպես էլ Եվրախորհրդարանի պատգամավորների կաշառման, բանաձևերի ընդունման գործընթացները վիժեցնելու, Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ պատերազմի և էթնիկ զտման, անպատժելիության և եվրոպական երկրների հետ շարունակվող համագործակցության մասին։

Ֆրանկ Շվաբեն արդարացիորեն նշում է, որ «մենք տնտեսապես համագործակցելով ուժեղացնում ենք ռեժիմները, ես երբեք չեմ ասել, որ մենք չպետք է համագործակցենք նրանց հետ, բայց դա չի նշանակում, որ չենք կարող խոսել ազնիվ, սակայն արդարացի հարց է հնչում, արդյոք հնարավոր է անկեղծ քննարկում Ադրբեջանի հետ»։ Ֆրանկ Շվաբեն հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանում քաղաքական ակտիվիստ, լրագրող Խադիջա Իսմաիլովայի հետ, ով նախկինում ենթարկվել է 7 տարվա ազատազրկման սակայն մեկուկես տարի անց ազատ է արձակվել միջազգային ճնշման տակ։ Իր խոսքում․ «Դժվար է ապրել այն զգացումով, որ որևէ մեկը լռեցնում է քեզ։ Դուք քայլում եք քաղաքում, տեսնում եք գեղեցիկ շինություններ, ես տեսնում եմ կոռուպցիա»։

Ադրբեջանական խավիարայինդիվանագիտության, նավթադոլարների «նպատակային» կիրառման փայլուն օրինակներից է 2013 թ․ Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի ձախողումը, երբ բուռն ելույթներից և Ադրբեջանի հասցեին քննադատություններից հետո Եվրախորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը անսպասելիորեն դեմ քվեարկեց զեկույցին։ Գերմանիայի նախկին մարդու իրավունքների կոմիսար, Գերմանիայի պատվիրակության ղեկավար Քրիստոֆ Շտրեսերն հետևյալ կերպ է արտահայտվել բանաձևի տապալման առումով․ «Իմ առաքելությունն ավարտվեց տվյալ քվեարկությամբ: Այդ քվեարկության արդյունքները ոչ միայն իմ պարտությունն են, այլև՝ ԵԽԽՎ Մարդու իրավունքների ու իրավական հարցերով կոմիտեի և բուն ԵԽԽՎ-ի պարտությունը: Չէ՞ որ փաստ է, որ Ադրբեջանում առկա են քաղբանտարկյալներ: Սակայն բազմաթիվ պատգամավորներ հանդես եկան իմ զեկույցի դեմ»: Շտրեսերը նշում է, որ այդ նիստին շուրջ 200 պատգամավորներ էին մասնակցում և դա աննախադեպ իրողություն էր, այդ բոլոր մարդիկ մոբիլիզացվել էին և շնորհավորում էին միմյանց, որովհետև մեծ գումարներ էին ստացել։ Ինչպես կարճ և հստակ նշում է Շտրեսերը․ «Որոշումը գնված էր»։

Փաստավավերագրական ֆիլմը պատմում է Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման, Ադրբեջանի պատերազմական գործողությունների, ընտրական գործընթացների կեղծման, դիտորդների կաշառման և այլ ախտածին երևույթների մասին, որոնք սակայն ստվերվում են Ադրբեջանի տրամադրած էներգակիրների անհրաժեշտությունից, ինչը նշանակում է, որ կշեռքի նժարին են մարդկային քաղաքակրթության մարդասիրական արժեքները և տնտեսական շահը։ Հավաքական եվրոպան կանգնած է այս ընտրության առաջ և դրանից է կախված աշխարհի հետագա զարգացումը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Ֆրանկ Շվաբեի նախաձեռնությունը ադրբեջանական հանցանքների բացահայտման, հանրայնացման հարցում։ Փաստավավերագրական ֆիլում Ֆրանկ Շվաբեն ափսոսանք է հայտնում, որ ինքը միայնակ չի կարող շտկել խնդիրների նման ընթացքը, սակայն այսպիսի նախաձեռնությունները կարող են խթան հանդիսանալ արդարության հաստատման ճանապարհին։

https://www.youtube.com/watch?v=WAorRRm4cfU&t=528s

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930