Այսօր կառավարության նիստում Լոռու մարզում ջրհեղեղից տուժած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու հարցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ պետք է հստակ բանաձեւ դնել, թե ինչպես է տրամադրվելու աջակցությունը։
«Մենք չենք կարող գնալ ասել՝ բնակարանում քանի հատ աթոռ է եղել, քանի հատ սեղան, հեռուստացույցը Panasonic է եղել, թե՝ Toshiba կամ ուրիշ բան։ Մենք պետք է բանաձեւ դնենք, ասենք՝ քառակուսի մետրը։ Պետք չէ տարածք բացել, որպեսզի պարզվի, որ հեռուստացույցը, որը տուժել է, ոչ թե 200 հազար դրամ էր, այլ՝ 3 միլիոն։ Մեզ դա չպիտի հետաքրքրի, դրա մեջ չպիտի մտնենք։ Բնակարանը տուժել է, մենք գործակից ենք տալիս, որովհետեւ մեկի աթոռը կարող է կաղնու փայտից է եղել, մյուսինը՝ ավելի էժան փայտից»։
Փաշինյանի խոսքով՝ բնական աղետ է, պետք է տուժածներին ասել՝ մենք գնահատում ենք ու մեկ քառակուսի մետրով փոխհատուցում ենք այսքան գումար։
Նա ասաց, որ պետք է հենվել այն տվյալների վրա, որոնք նախկինում գոյություն են ունեցել եւ օբյեկտիվ գոյություն ունեն․ «Որովհետեւ եթե մենք ճանապարհ բացենք, օրինակ՝ կես կատակ, կես լուրջ ասում են՝ զրույց կա, որ ինչ որ մի տեղից մի 10 կիլո ոսկին ջուրը քշել, տարել է։ Կներեք, եթե նույնիսկ այդպես է, մենք չենք կարող այդ հարցերում օգտակար լինել, որովհետեւ նախ պետք չէ ոսկին գարաժում պահել։ Երկրորդն էլ՝ էդ ոսկին ձեռք բերման հարկային հետագիծը երեւո՞ւմ է, թե՞ չի երեւում։ Դրա համար մենք պետք է բանաձեւեր դնենք»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Բայց մեր երկրում մի կիսախելագար շատախոս պաշտոնյա կա, որի ուղեղի դեգրադացիայի հետագիծը հստակ երևում է։