Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը «Արմենալի» վաճառքի մասին․ «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ՀՀ-ում լինի այդպիսի ակտիվ արտադրական հսկա»

Հունիս 14,2024 17:01

Ռուսական կապիտալով ՀՀ-ում գործող «Արմենալ» ընկերությունը Հայաստանի արդյունաբերության կարեւոր միավորներից մեկն է։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին՝ տեղեկություններ կան, որ ռուսներն ուզում են գործարանը վաճառել, սարքավորումները դուրս բերել ՀՀ-ից։

«Ես եղել եմ գործարանում, այն աշխատում է բավականին մեծ ծավալներով։ Տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ ՌԴ-ի դեմ արևմտյան պատժամիջոցներ, իրացման շուկաներ հետ կապված խնդիրներ․․․ բայց ՀՀ կառավարության եւ էկոնոմիկայի նախարարության դիրքորոշումն այն է, որ գործարանը եղել է, կա ու պետք է լինի։ Դա շատ կարեւոր տնտեսական ակտիվ է Հայաստանի համար»,-ասաց Պապոյանը։

Նա նշեց՝ կարող են բաժնետերերի հետ կապված հարցեր լինեն․ «Այնտեղ կան բիզնես բանակցություններ, իմ մեկնաբանությունները գուցե խանգարեն։ Մենք ամեն ինչ անում ենք եւ կանենք, որպեսզի ՀՀ-ում լինի այդպիսի ակտիվ արտադրական հսկա»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930