Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ստալինյան բռնաճնշումնե՞ր, թե՞ ժողովրդավարության բաստիոն

Հունիս 14,2024 16:09

Ռումանիոյ և Բուլղարիոյ հայոց թեմերը, Բալկանյան երկրները (Սերբիա, Մոնտենեգրո, Հյուսիսային Մակեդոնիա, Բոսնիա և Հերցեգովինա, Սլովենիա, Խորվաթիա, Ալբանիա)՝ ի դեմս թեմակալ առաջնորդ և Հայրապետական պատվիրակ գերշ․ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի, թեմական խորհուրդների, թեմական Պատգամավորական ժողովների և հավատացյալ ժողովրդի, խստորեն դատապարտում են 2024թ․ հունիսի 12-ին, ՀՀ իշխանությունների կողմից բռնի և անհամաչափ ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Նման ապօրինի և անօրինական գործողությունների հետևանքով կան 100-ից ավելի տուժածներ ու վիրավորներ, այդ թվում մարմնական ծանր վնասվածք ստացած անձինք, որոնց շուտափույթ ապաքինման համար մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված։

ՀՀ գործող ապիկար իշխանությունները, չբավարարվելով Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ բազմաթիվ ձախողումներով, արյունով ձեռք բերված մեր անկախ պետականությունը անդունդի եզրին հասցնելով և թշնամուն միակողմանի զիջումներով տարածներ նվիրելով, անցել են սեփական ժողովրդին ահաբեկելու և բռնության ենթարկելու բիրտ ու անօրինական մեթոդներին։ Ամենազավեշտալին այն է, որ նմանօրինակ բռնի ուժի կիրառման հրաման տվողն այն անձնավորությունն է, որն անընդմեջ շեփորահարում է Հայաստանի Հանրապետության՝ իբրև ժողովրդավարության բաստիոն լինելու հանգամանքը, այն դեպքում, երբ խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվում է անհամաչափ ուժ, երբ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների ծառայողներն առևանգում և խմբակային դաժան ծեծի են ենթարկում անզեն և խաղաղ ակցիա իրականացնողներին։ Այս ամենը մեզ հիշեցնում են ստալինյան բռնաճնշումների մասին, որոնք որևէ առնչություն չունեն ժողովրդավարության հետ։ Հունիսի 12-ի իրադարձությունները մեկ անգամ ևս փաստեցին, որ հայ մարդու կյանքը լումայի արժեք չունի այս իշխանությունների համար։ Իրենց աթոռը պահելու համար նրանք պատրաստ են զոհաբերելու սեփական ժողովրդին և նույնիսկ մեր անկախ պետականությունը։ Այս ամենի համադրումը վերջին տասնամյակների իրադարձությունների հետ մեզ հուշում է, որ ձեռագիրը նույնն է՝ հոկտեմբերի 27, մարտի 1, պատերազմ և Արցախի կորուստ, ի վերջո հունիսի 12 , ինչին միանշանակ ընդունակ են ներկայիս իշխանությունները։

2024 թ․ հունիսի 12-ը «նշանավորվեց» ևս մի առանցքային իրադարձությամբ, երբ ՀՀ ղեկավարը ԱԺ ամբիոնից ուղղակիորեն խոստովանեց, որ ի սկզբանե Արցախը համարել է Ադրբեջանի մաս։ Սա նշանակում է, որ նա, հայտարարելով, թե Արցախը Հայաստան է և վերջ, ուղղակիորեն խաբել է համայն հայությանը՝ զոհաբերելով հազարավոր հայորդիների և թշնամուն հանձնելով պատմական Արցախ աշխարհը։ Նման խոստովանական հայտարարությունից հետո այլևս որևէ կասկած չի կարող լինել, համայն հայությունն ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի պարտավոր է միանալ այս կառավարության հրաժարականի պահանջին։ Այլևս չի կարելի հապաղել։ Այս իշխանությունների կառավարման յուրաքանչյուր օր մեզ համար նշանակում է տարածքային և մարդկային կյանքերի կորուստներ։

Մեր կոչն ու պատգամն ենք հղում Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին ժամ առաջ ոտքի կանգնելու, անտարբեր չմնալու, հայրենագող ու աստվածամերժ իշխանություններին հեռացնելու և ազգային մեր արժանապատվությունը վերականգնելու համար։ Միևնույն ժամանակ համապատասխան գրություններ ենք հղելու վերոնշյալ երկրների բոլոր դեսպաններին, ինչպես նաև մարդու իրավունքներով զբաղվող միջազգային տարբեր կառույցների՝ դատապարտելու համար Հայաստանի ներկայիս իշխանությունների մարդու իրավունքներն ու արժանապատվությունը ոտնահարող  նմանատիպ արարքներն ու բռնի գործողությունները։

Խաղաղություն մեր Հայրենիքին, առողջություն բոլոր վիավորներին։

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930