Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրանք արտացոլումն են իշխանության տարբեր ներկայացուցիչների տենդագին ցանկությունների, այլ ոչ երբեք ճշմարտության»

Հունիս 14,2024 16:05

Սույն թվականի հունիսի 11-13-ին Մայր Աթոռում գումարված ԳՀԽ ժողովը հանդես եկավ հայտարարությամբ՝ անդրադառնալով նաև հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից իրականացված ապօրինի, բիրտ ուժի կիրառմանը։

Նույն ժամանակ իշխանամետ լրատվամիջոցները սկսեցին շրջանառել տեղեկություններ, ըստ որի՝ ԳՀԽ-ն արտահերթ ժողով է գումարել՝ քննարկելու «Սրբազան պայքար» շարժման ընթացքը, և ժողովի բոլոր մասնակիցները միաձայն ընդունել են, որ շարժումը ձախողել է և պետք է Բագրատ Սրբազանին հետ կանչել։

Այս առնչությամբ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ․ Եսայի քհն․ Արթենյանից, որը ներկայացրեց հետևյալը․ «ԳՀԽ երեկվա հայտարարության մեջ լիովին արտացոլված են ներքաղաքական կյանքի և հունիսի 12-ի ցավալի միջադեպի վերաբերյալ դիրքորոշումներն ու գնահատականները։ Ինչ վերաբերում է հրապարակ նետված բամբասանքներին ու ասեկոսեներին, ապա կարիք չեմ տեսնում դրանք  մեկնաբանելու։ Միայն վերստին ընդգծեմ, որ իրենց քաղաքացիական ընդվզումն արտահայտող խաղաղ հավաքների առնչությամբ իշխանամերձ լրատվականների կողմից Եկեղեցու հասցեին անհարկի վերագրումները բացարձակ աղերս չունեն իրականության հետ։ Ավելին՝ դրանք արտացոլումն են իշխանության տարբեր ներկայացուցիչների տենդագին ցանկությունների, այլ ոչ երբեք ճշմարտության»։

Լուսանկարը՝ Եսայի քահանա Արթենյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930