«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) խստորեն դատապարտում է հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի մոտ, խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության իրականացրած բռնությունները, լուսաձայնային նռնակների կիրառումը, որոնց հետևանքով վիրավորվել են 101 մարդ։
Արձանագրում ենք, որ ոտնահարվել են քաղաքական և քաղաքացիական ազատությունները, մարդու իրավունքները, տեղի են ունեցել քաղաքացիների կյանքին և առողջությանը միտումնավոր վնաս հասցնելու արարքներ։
Այդու՝
ՔԻՊ-ը հորդորում է ՀՀ Դատախազությանը համարժեք իրավական գնահատական տալ խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանների կիրառված բռնություններին, իսկ Ոստիկանությանը հորդորում է արդյունավետ երկխոսություն վարել շարժման կազմակերպիչների հետ, արյունալի բախումները բացառելու նպատակով։
Կարդացեք նաև
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյան