«Ուկրաինական զորքերը պետք է դուրս բերվեն Ռուսաստանի նոր շրջանների ամբողջ տարածքից, իսկ Կիևը պետք է հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերի բացակայության մասին»,- ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա, մասնավորապես ասել է. «Ուկրաինայի հակամարտությունը երկու պետությունների հակամարտություն չէ. դա Սառը պատերազմի ավարտից հետո ՆԱՏՕ-ի գործունեության, Արևմուտքի արկածախնդիր քաղաքականության արդյունքն է։ Ռուսներն ու ուկրաինացիները ցանկացած տարաձայնությունն արդար կարգավորելու միջոց կգտնեին։
Ռուսաստանը թեկուզ հենց վաղը պատրաստ է նստել Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ և երաշխավորել Դոնբասից ուկրաինական զորամասերի և կազմավորումների անվտանգ դուրսբերումը։
Գերագույն ռադան է այժմ օրինական մարմին Ուկրաինայում, ի տարբերություն գործադիր իշխանության։ Ուկրաինայի ընտրված ղեկավարի նախագահական ժամկետն ավարտվել է, և նրա լեգիտիմությունը հնարավոր չէ վերականգնել ոչ մի հնարքով»: