ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը
Իշխանությունները գործադրության մեջ են դրել հանրությանը վախի, ահաբեկման և բռնաճնշումների ողջ արսենալը:
Այսօր առավոտից խուզարկություններ են կատարվում Դաշնակցության Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում:
Բերման են ենթարկվել Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ:
Կարդացեք նաև
Խուճապի մեջ հայտնված ռեժիմը՝ սեփական իշխանությունը պահելու համար, կանգ չի առնում ոչնչի առջև:
Կատարվածը Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի կոպիտ խախտում է:
Սա ակնհայտորեն քաղաքական ուժի՝ Դաշնակցության նկատմամբ կազմակերպված և ուղղորդվող և թիրախավորված հարձակում է, մեր գործունեությունը խոչընդոտելու ծրագիր:
Հայրենիքի ու պետականության համար պայքարող քաղաքական ուժին, գաղափարական մարդուն բռնաճնշումներով ու հալածանքներով չեք լռեցնի:
Չե՛ք հաջողելու: