Առավոտյան ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը Եղվարդի ՁՊՎ-ում պարզել է, որ այնտեղի ձերբակալվածներից մեկը՝ Ավետիսյան Կարմենը լուրջ վնասվածքներ ունի։ Կողոսկրերի կոտրվածքի կասկած կա, իսկ բերանի խոռոչից պարբերաբար արնահոսություն է նկատվում։
🔹Իրավապահները հարկ չէին համարել քաղաքացու անհրաժեշտ բուժօգնություն ստանալը և Բագրատ Սրբազանի հետ հանդիպումից և հարցազրույց տալուց հետո նրան առանց անհրաժեշտ բուժօգնություն ստանալու տեղափոխել էին Նաիրիի ՁՊՎ։
🔹Գեղամ Մանուկյանի պահանջով Կարմեն Ավետիսյանը շտապօգնության բժիշկների կողմից հետազոտվելուց անմիջապես հետո տեղափոխվեց «Արմենիա» ԲԿ։
🔹ՁՊՎ աշխատակիցները փորձել էին նրան առաջին բուժօգնություն ցուցաբերել, սակայն ՁՊՎ պայմանները բավարար չէին։
Կարդացեք նաև
🔹ԱԺ ընդդիմադիր պատգամավորները և փաստաբանները շարունակում են այցելությունները հիվանդանոցներ և ՁՊՎ-ներ