Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անցում ամպային լուծումների

Հունիս 14,2024 13:56

ՀՀ կառավարության հունիսի 14-ի նիստում հաստատվել է ««Ամպայինն առաջինը» քաղաքականության մշակման և ներդրման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի  ընդունմամբ ՀՀ կառավարությունը հայտարարում է ամպային լուծումների քաղաքականության ներդրման հանձնառություն ստանձնելու մասին:

Որոշման համաձայն՝ հանրային իշխանության մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի, դրանցում առկա տվյալների և տեղեկատվության պահպանման նպատակով ավանդական սերվերների փոխարեն պետք է կիրառվեն առաջնայինը ամպային լուծումներ, ինչը կապահովի պահուստավորման (back up) և վերականգնման վստահելի մեխանիզմներ՝ տվյալների կորստից պաշտպանվելու համար:

Ամպային լուծումների կիրառությունը նպաստելու է նաև Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների կողմից օգտագործվող տեխնոլոգիական ենթակառուցվածքների արդիականացմանն ու անվտանգության լրացուցիչ երաշխիքների ապահովմանը։

Նախագծով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սահմանված ժամկետներում  պետք է՝

  • իրականացնի վերլուծություն և ներկայացնի օրենսդրական նախաձեռնությունների կամ փոփոխությունների միասնական փաթեթ,
  • մշակի «Ամպայինն առաջինը» քաղաքականության ներդրման համապարփակ ծրագիր և գործողությունների պլան-ժամանակացույց,
  • մշակի ամպային տիրույթում տեղակայվող կայքերի և տեղեկատվական համակարգերի նկատմամբ անվտանգության նվազագույն պահանջներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930