Մանդատները վայր դնելու հարցը ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների օրակարգում կա, բայց մանդատները վայր դնելը չի լինելու իշխանության ցանկությամբ․ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Ինչո՞ւ է իշխանությունն անընդհատ օրակարգ բերում հարցը՝ երբ իրենք ուզում են արտահերթ ընտրություններ, բայց իրենք վայր չեն դնում մանդատները, այլ անընդհատ փորձում են ընդդիմությանը մղել դրան՝ տարակուսեց Արծվիկ Մինասյանը։
Ընդդիմադիր պատգամավորն ունի իր տված հարցի պատասխանը․ «Ամենակարեւոր հարցը այն է, որ ընտրական հանձնաժողովներում, 8 անդամներից 4-ը նշանակում է ընդդիմությունը, եթե մանդատները դրվեն, այդ թափուր տեղերում նշանակումներ լինելու են ԿԸՀ-ի կողմից, որը իշխանության ձեռքում է»։ Նման մեկնարկով արտահերթ ընտրությունների կազմակերպումը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, ապահովելու է իշխանության լիակատար հաղթանակը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ