Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքը հաճույք է ստացել ժամանակին, որ ոստիկաններն իրեն նսեմացրել են, ստորացրել են»․ Արծվիկ Մինասյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Հունիս 14,2024 13:38

«Որքան էլ միջազգային կենտրոններն օգտագործելով այս իշխանություններին՝ փորձում են աչք փակել տեղի ունեցած զազրելի հանցագործությունների վրա, միեւնույն է, արդարադատությունը հասնելու է իր նպատակին»,- խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գնահատմամբ էլ՝ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հերթական ինքնախոստովանական ցուցմունքն է տվել՝ ասելով, որ ինքն է հասունացրել Լեռնային Ղարաբաղի հանձնումը․ «Մարդը, որը հայտարարում է, որ ինքն արդեն 2018 թվականին գիտեր, որ Ղարաբաղը չի կարող լինել Հայաստանի կազմում, իր՝ 2018-ից 2020 թվականի գործունեությունը միտված է եղել իրավիճակը լարելուն, ու Ադրբեջանը դա շատ նրբորեն օգտագործել է»։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ վերջին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը կարող է ամբողջովին օգտագործվել ապագայում՝ դատական գործընթացների ժամանակ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

«Բագրատ սրբազանը ոչ մի գրոհի մասին հայտարարություն չի արել»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ ցույցն առաջնորդող Բագրատ սրբազանը ԱԺ-ն գրոհելու կոչեր է հնչեցրել։

Նա տարակուսեց՝ Նիկոլ Փաշինյանի, այս առիթով խորհրդարանի ամբիոնից ոստիկանությանն արդարացնող հայտարարություններից․ «Ինքը հաճույք է ստացել ժամանակին, որ ոստիկանները իրեն նսեմացրել են, ստորացրել են․ հիմա իշխանությունը իր ձեռքն է, ասում է՝ հա, բա պիտի անեին։ Սա արդեն բացատրելու բան չի, սա քրեաիրավական հետեւանք պետք է ունենա»։

Անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանն էլ, թե զոհեր չենք ունեցել՝ հավելեց՝ Նիկոլ Փաշինյանը լիներ փողոցում, անպայման մահ լինելու էր, ինչպես 2018-ին։

Արթուր Խաչատրյանն էլ հիշեցրեց՝ 2018-ի հոկտեմբերի 2-ի գիշերը Նիկոլ Փաշինյանն ինքը իր աջակիցներին կոչ արեց՝ գրոհել ԱԺ շենք, մտնել ներս, ճնշում գործադրել պատգամավորների վրա՝ հայտարարելով, որ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը զավթել է իշխանությունը։

 

Հիշեցնենք, հունիսի 12-ին ոստիկանությունը հատուկ միջոցներ, այդ թվում՝ նաեւ բեկորային, կիրառեց «Տավուշը հանուն հայրենիքի» ցույցի ժամանակ։ Հատուկ միջոցները կիրառվեցին խաղաղ ցուցարարների դեմ․ կան մի քանի տասնյակ վիրավորներ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930