Իրանն այսօր. Իրանի ու Ադրբեջանի զինված ուժերը համատեղ զորավարժություն են անցկացրել Արաքսի ափին՝ Արևմտյան Ատրպատական նահանգի և Նախիջևանի սահմանին:
Վարժանքների հայտարարված նպատակը ահաբեկչության դեմ պայքարը, Արասի ամբարտակի պաշտպանությունն ապահովելը, փորձի փոխանակումը, համագործակցության մակարդակի բարելավումն է:
Նման ձևաչափով սա երկու երկրների առաջին զորավարժությունն է: Մինչև այս զորավարժություններն անցկացվել են հիմնականում ռազմածովային ուժերի մակարդակով և եղել են բազմակողմ:
Սահմանային զորավարժություն անցկացնելու հավանականության մասին հայտնի էր դարձել դեռ 2022թ. հոկտեմբերին՝ Իրանի ԶՈւ ԳՇ պետի և Ադրբեջանի պաշտպանության նախարարի հեռախոսազրույցից:
Կարդացեք նաև
2023-ի սեպտեմբերին էլ Իրանի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության զարգացման հարցերով հանձնաժողովի 3-րդ նիստն էր անցկացվել, որի շրջանակներում ևս քննարկվել էին ռազմական ոլորտում համագործակցության հարցեր:
Ռազմական ոլորտում Իրանի ու Ադրբեջանի համագործակցության մասին ավելի մանրամասն` այստեղ (էջ 19):