Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճիշտ է, վիրավորներ ունեցանք, բայց զոհեր չունեցանք»․ մարտի 1-ի զեկույցների համահեղինակ Անդրանիկ Քոչարյանն արդարացնում է ոստիկանության գործողությունները

Հունիս 14,2024 13:04

«Բաղրամյան պողոտայում կիրառվել է հատուկ միջոցների ընդամենը մի փոքրիկ մաս, որովհետև, այնուամենայնիվ, ոստիկանությունը մինչև վերջին պահը ձեռնպահ էր մնում միջոցներ կիրառելուց,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հունիսի 12-ին, Բաղրամյան պողոտայում, «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կազմակերպած ցույցի ժամանակ, ոստիկանների կողմից հատուկ միջոցներ կիրառելու մասին հարցին, ինչի արդյունքում ունեցանք տասնյակ վիրավորներ։ Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը Մարտի 1-ի նախկին փաստահավաք խմբում ներկայացնում էր ՀԱԿ-ը, եւ համահեղինակել է ոստիկանության գործողությունները դատապարտող 5 զեկույցները:

Անդրանիկ Քոչարյան

Անդրանիկ Քոչարյանն այժմ պնդում է, որ միայն լուսաձայնային միջոցներ են կիրառել, բեկորային հատուկ միջոցներ չեն կիրառվել։

Ստացված բեկորային վնասվածքի մի ապացույց

Քաղաքացիների ստացած բեկորային վնասվածքների համար նա մեղավոր է համարում ցույցն առաջնորդողներին, ովքեր ցուցարարներին չեն բացատրել, որ կարող է հատուկ միջոցներ կիրառվեն եւ դրանցից հնարավոր են վնասվածքներ, եթե ճիշտ վարքագիծ չդրսեւորեն։

«Պլանավորված էր, որ ժամը երեքին պետք է գաք՝ անելիք ունենք, բայց եթե ասվեր՝ այդ անելիքն ինչին է միտված՝ ժողովրդի 90 տոկոսը չէր գա»,- հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը՝ հավելելով, որ «բախման առաջին քայլը նա էր, որ հոգեւորականը հայտարարում էր՝ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս ԱԺ դարպասներից ներս մտնել։ Անդրանիկ Քոչարյանը Բագրատ սրբազանի կողմից կոչեր է լսել՝ ԱԺ-ն գրոհելու, ինչի արդյունքում էլ՝ «էմոցիոնալ ֆոնը ստեղծվել էր և բախումը դարձավ անկառավարելի»։

Այս միջադեպի՝ 2018 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետ համեմատությունները Անդրանիկ Քոչարյանն անթույլատրելի է համարում․ «Մարտի մեկը լրիվ ուրիշ բան էր։ Սա ուրիշ բան էր․ հարձակում ոստիկանական ուժերի միջով ճեղքում կազմակերպելով։ Ճեղքումն ինչ զարգացում կունենար՝ մենք բազմիցս տեսել ենք, և քանի որ դա չստացվեց, շարժվեցին կառավարություն՝ Նիկոլ Փաշինյանի հետևից։ Եթե գնային և Նիկոլ Փաշինյանն այնտեղ լիներ՝ ի՞նչ ավարտ էր ունենալու»։։

«Վիրավորներ եղան, բայց զոհեր չունեցանք, որովհետև ուժային բլոկը հստակ աշխատեց, որովհետև մարդիկ, ովքեր այլ պլանավորում ունեին, իրականություն չդարձավ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Անդրանիկ Քոչարյանը նաեւ մեղադրեց սրբազանի առաջնորդած ցույցը լուսաբանող լրատվամիջոցներին՝ բախումներ հրահրելու մեջ․ «Հրապարակը», 168․am-ը ամբողջ օրը Բագրատի կողքը․․․»։

Արթուր Հովհաննիսյան

Լրատվամիջոցների հասցեին մեղադրանքներ հնչեցրեց ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր էլ՝ Արթուր Հովհաննիսյանը․ նրա կարծիքով, հայաստանյան լրատվադաշտը հավասարապես լուսաբանում չի իրականացնում, ընդդիմությանն առավել շատ է լուսաբանում ու հանդիմանեց, որ նախատող հարցեր չեն տրվում Վեհափառին, Բագրատ սրբազանին, նրանց հասցեին մեղադրանքներ չեն հնչում՝ իր գնահատմամբ, երկրում սահմանադրական կարգը տապալելու համար: 2018-ի հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի վրա հարձակում կազմակերպած ուժի ներկայացուցիչն այժմ հայտարարեց, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ հարձակում է տեղի ունենում պետության, պետական ինստիտուտների վրա՝ կաթողիկոսի օրհնությամբ։ «Ազատություն» ռադիոկայանին էլ մեղադրեց «ծայրագավառական» քարոզի մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Իսկ հարցը՝ 2018-ին իրենք իշխանության են եկել փողոցով, ինչո՞ւ են հիմա այդքան վախենում փողոցից, նրան վրդովվեցրեց։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930