Երեւան-Սեւան ավտոճանապարհի հարեւանությամբ գազալցակայանի պայթյունից տուժած եւ հոսպիտալացված քաղաքացիներից մեկի կյանքը չհաջողվեց փրկել, բժիշկներն իրականացրել են թե՛ վիրահատական, թե՛ այլ միջամտություններ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ավելի վաղ՝ հունիսի 7-ին, նախարարությունը հայտնել էր, որ պայթյունից հետեւանքով հոսպիտալացված երկու քաղաքացիների վիճակը ծայրահեղ ծանր է։ Նրանք, ըստ նախարարի, ստացել էին բավականին խորը եւ մեծ մակերեսով այրվածքներ։
Նախարարն ասաց, որ մյուս բուժառուի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, արվում են բոլոր անհրաժեշտ միջամտությունները։
«Մյուս բուժառուների մոտ, որոնք միջին ծանրության այրվածքներ էին ստացել, դրական դինամիկա կա, կարող ենք հանգիստ լինել նրանց համար»,-ասաց նախարարը։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ