Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 21-ին արտակարգ դեպք է տեղի Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց սպասարկվող գյուղերից մեկում «Տիր» տեսակի օդամղիչ հրացանով կրակել են մի քաղաքացու որովայնի:
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19։00-ի սահմաններում նշված գյուղի Դավիթ Մարգարյան փողոցում Արարատի մարզի բնակիչներ 15-ամյա Լ. Հ.-ն առանց հոր և 13-ամյա Կ. Հ.-ն առանց իր հոր գիտության, թռչուններին կրակելու նպատակով վերցրել են վերջիններիս պատկանող «Բայկալ»/Տիր/ մոդելի 4.5 մմ տրամաչափի օդամղիչ հրացանները, որի ընթացքում Լ. Հ.-ն նշված հրացանով պատահաբար կրակել է Կ.Հ.-ի որովայնի շրջանին, որի հետևանքով վերջինս տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: