«Արևմուտքը չի պատրաստվում Հայաստանին հրավիրել Եվրամիություն, առաջիկայում նման ապագա չի սպասում նաև Ուկրաինային»,- «Российская газета»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:
«Հայ և ռուս ժողովուրդների՝ ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող բարեկամությունը, որն ամրապնդվել է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում դաշնակցային հարաբերություններով, վաղուց դարձել է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների աչքի փուշը», – կարծում է Դմիտրի Մեդվեդևը։
«Անդրկովկասյան պետությանը եվրոատլանտյան ճամբար «քաշելու» համար զգալի ուժեր են ներդրվել։ Լիակատար լոյալության դիմաց Երևանին առաջարկում են «ոսկե սարեր», այդ թվում` Եվրամիության անդամակցություն։ Բայց գայթակղվել պետք չէ. նման խոստումներն ընդամենը խայծ են` դրված նեոգաղութային թակարդում։ Ոչ ոք մտադիր չէ «ընտրյալների ակումբի» դռները բացել հայ ժողովրդի առաջ։ Հարցրեք նեոբանդերականներին` արդյոք նրանց հաջողվե՞լ է անդամակցել ԵՄ-ին։ Ոչ, և մոտ ապագայում էլ նրանք չեն հասնի դրան: Հարց է՝ առհասարակ կհասնե՞ն արդյոք», – մասնավորապես ասել է նա։