Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն ողջունել է տիեզերքի հետազոտությունն ու օգտագործումը կարգավորող Արտեմիսյան համաձայնագրին Հայաստանի միանալը

Հունիս 14,2024 12:07

«Ամերիկայի ձայն». Արտեմիսյան համաձայնագիրը ստեղծվել է 2020 թվականին Միացյալ Նահանգների և յոթ այլ երկրների կողմից: Այն կարգավորում է համագործակցության և քաղաքացիական գործունեության սկզբունքները տիեզերքի հետազոտման և խաղաղ նպատակներով օգտագործման համար:

Միացյալ Նահանգները ողջունել է Հայաստանի միացումը Արտեմիսյան համաձայնագրին: Այդ մասին հունիսի 13-ին տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարությունը: Ամերիկյան արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«Երեկ Վաշինգտոնում ՆԱՍԱ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած արարողության ժամանակ Հայաստանը դարձավ «Արտեմիսյան համաձայնագիրը» ստորագրած 43-րդ երկիրը։ Համաձայնագիրը ստեղծվել է 2020 թվականին Միացյալ Նահանգների և յոթ այլ երկրների կողմից՝ տիեզերքի հետազոտությունն ու օգտագործումը կարգավորող սկզբունքների գործնական փաթեթը հաստատելու համար:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Մարթա Սանդոյանի, փոխդեսպան Արթուր Գրիգորյանի, պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ջենիֆեր Ռ. Լիթլջոնի և ՆԱՍԱ-ի ղեկավար Բիլ Նելսոնի ներկայությամբ ստորագրել է համաձայնագիրը Հայաստանի անունից:»

Հաղորդագրության մեջ նշված է, որ Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ ընդլայնված երկկողմ համագործակցությունը և աջակցում է վարչապետ Փաշինյանի ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղությանն ու բարգավաճմանը:

Պետքարտուղարությունը նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի միանալը 42 այլ պետություններին, որը հաստատում է հանձնառությունը կայուն քաղաքացիական տիեզերական գործունեության վերաբերյալ համաձայնագրերի սկզբունքներին: «ԱՄՆ պետքարտուղարությունն ու ՆԱՍԱ-ն ղեկավարում են Միացյալ Նահանգների տեղեկատվական-կրթական աշխատանքը և համաձայնագրերի իրականացումը»,- նշում է պետքարտուղարությունը:

Հիշեցնենք, որ բացի Հայաստանից Արտեմիսյան համաձայնագրին են միացել նաև Անգոլան, Արգենտինան, Ավստրալիան, Բահրեյնը, Բելգիան, Բրազիլիան, Բուլղարիան, Կանադան, Կոլումբիան, Չեխիան, Էկվադորը, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Իսլանդիան, Հնդկաստանը, Իսրայելը, Իտալիան, Ճապոնիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մեքսիկան, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Նիգերիան, Պերուն, Լեհաստանը, Հարավային Կորեան, Ռումինիան, Ռուանդան, Սաուդյան Արաբիան, Սինգապուրը, Սլովակիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուկրաինան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները և Ուրուգվայը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930