Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի վտարանդի լրագրողների համար կա մարդու՝ միայն իրենց իրավունքը. «Ազգ»

Հունիս 14,2024 11:25

Աշխարհի տարբեր երկրներից Բոնն ժամանած պատվիրակները (6000 է մասնակիցների թիվը) տեսնում, լսում էին UN, stop greenwashing the genocidal and fossil energy azerbaijani dictatorship! «ՄԱԿ, դադարեցրո՛ւ մոլորեցնել, թե ցեղասպան և հանածո էներգիան կիրառող ադրբեջանական դիկտատուրան բնապաշտ է », «Ալիեւին՝ Հաագա», «Ռազմագերիներին անհապաղ վերադարձ» կոչերը, իսկ հունիսի 7-ին բողոքի արշավի մասնակիցներն առավել լավ էին պատրաստվել՝ նախ Բաքվում պահվող ռազմագերիների մեծ լուսանկարները, ՀՀ-ի, Արցախի մեծ դրոշների, մեծ պաստառների առկայությունն արդեն ուշադրություն էր գրավում, եւ նկատելի էր, որ ՄԱԿ-ի շենքից դուրս եկող մասնակիցներից շատերը շնորհակալ էին լինում, երբ հայ ցուցարարների ձեռամբ ստանում էին ռազմագերիների լուսանկարներով, նրանց ազատման պահանջով իրազեկման թերթիկներ: Շատերը կանգ էին առնում, երբ բարձրախոսով հստակ, մեկիկ- մեկիկ հնչեցվում էին հայ ռազմագերիների անունները, կոչ ուղղելով հանրությանը, որ անտարբեր չմնա, Ալիեւի վրա  ճնշում գործադրելու միջոցով ստիպի ազատ արձակել հայ ռազմագերիներին՝ մինչ նոյեմբերին COP29-ի Բաքվում գումարումը:

Հունիսի 3-ին ադրբեջանցի ցուցարարները լքել էին հրապարակը, երբ հայերս այնտեղ էինք: Հունիսի 7-ին սակայն Բաքվից վտարանդի մի քանի լրագրողներ հրապարակում բարձրախոսն առած բողոքում էին, թե Կլիմայի հարցերով համաժողովը Ադրբեջանում կազմակերպելը հարստացնելու է միայն Ալիեւի ընտանիքին, ամրապնդելու է նրա ռեժիմը: Ադրբեջանցիների տաղավարը ցուցադրում էր Բաքվի բռնակալի՝ մի քանի տասնյակ հակառակորդների՝ բանտում կտտանքների ենթարկվող մարդու իրավունքների պաշտպանների, լրագրողների լուսանկարները: Երբ ադրբեջանցիներն ավարտեցին ելույթները, մոտեցա: Հարցրի՝ մարդու իրավունքների ոտնահարման մասին եք աղաղակում, ինչո՞ւ դրանց շարքում չեք նշում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների մասին, Ալիեւի կաշառառության, ազատության դահիճ լինելու գնահատականին չեք հավելում նրա հայատյաց լինելու, էթնիկ զտման փաստերը: Ադրբեջանցի լրագրողը, որ ներկայացավ Աբիդ Գասիմով անվամբ, ասաց՝ ինչը չեմ հետաքննել, դրա մասին չեմ խոսում:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Բոնն, Գերմանիա

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930