Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր նրանք, ովքեր միամտորեն կարծում ու հորդորում էին հակամարտությունը փողոցից տեղափոխել երկխոսության ու բանակցության հարթակ, սխալվեցին չարաչար». «Ազգ»

Հունիս 14,2024 11:07

Ինքնաոչնչացման արշավը շարունակվում է. շարունակվում է նոր թափով, ավելի կարծր, ավելի անողոք, անհամեմատ ավելի անզիջող եւ անհաշտ: Բոլոր նրանք, ովքեր միամտորեն կարծում ու հորդորում էին հակամարտությունը փողոցից տեղափոխել երկխոսության ու բանակցության հարթակ, սխալվեցին չարաչար: Այդ հարթակը կարող էր, պե՛տք է լիներ խորհրդարանը, որը չորեքշաբթի օրը ինքն էր վերածվել փողոցի, մինչ փողոցը նույն պահին դարձել էր ճակատամարտի վայր՝ ընդմեջ սաղավարտակիր ու մահակավոր ոստիկանների եւ բողոքի Շարժման մասնակից հազարավոր քաղաքացիների՝ լուսաձայնային նռնակների տեղատարափով: Հետեւանքը՝ բրածեծ ու ռմբահար բազմաթիվ վիրավորներ, ջարդված կողոսկրեր, անդամահատված ձեռք ու ցնցված ուղեղներ, որոնց թվում՝ բարեկիրթ ու սիրված մեր գործընկեր Աբրահամ Գասպարյանը՝ արյունլվիկ վիճակով: Սեփական ժողովրդի դեմ ջարդարարություն, որը երեկ բռնապետի կողմից գնահատվեց ու քաջալերվեց իբրեւ «պրոֆեսիոնալ» աշխատանք, ընդդեմ այն ժողովրդի, որին նախորդ օրը միեւնույն բռնապետը խորհրդարանի ամբիոնից կրկին իր սերն էր հայտնել:

Որեւէ կառավարություն, որի երկիրը ազգային-քաղաքական ճգնաժամի մեջ է, սովորաբար գտնում է միջնորդական օղակներ, որոնց միջոցով հանդիպում, բանակցում ու ելքեր փնտրում ճգնաժամից երկիրը դուրս բերելու: Մեզ մոտ, ինչպես անցնող 6 տարիներին, մրցակցի կամ հակառակորդի հետ չեն խոսում, այլ՝ ծեծում են կամ բանտարկում: Բռնապետի վերոհիշյալ ճառը, դրսում մոլեգնող ջարդարարությունը, նույնիսկ Ազգային բանակը փաստորեն թշնամի հռչակելու արարքը ուրիշ բան չեն եթե ոչ՝ փակել համակեցության, համախոհության, համագործակցության եւ համերաշխության առջեւ բոլոր դռները:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930