Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը թերեւս սրանով վարձահատույց եղավ Ռուբիկ Մխիթարյանին, որը «փուռը» տվեց իր երեք գործընկերներին` Փաշինյանին մատնելով մասնավոր չատի խոսակցությունը. «Հրապարակ»

Հունիս 14,2024 10:51

Երեկ ՔՊ-ն 70 կողմ ձայնով Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում ընտրեց Ռուբիկ Մխիթարյանին, որը առաջադրված 3 թեկնածուից մեկն էր։ Թեկնածուների հետ փակ հանդիպումից հետո ՔՊ ֆրակցիայում գերիշխում էր այն կարծիքը, որ պետք է մերժել Մխիթարյանի թեկնածությունը, քանի որ նա արհամարհել է թիվ մեկ օրենսդիր մարմինը եւ ամիսներ առաջ չի ներկայացել խորհրդարան՝ նախապես տեղեկանալով, որ ԲԴԽ անդամի համար ՔՊ-ի ընտրությունը ոչ թե իր, այլ իր մրցակցի վրա է կանգնել։

Սակայն երեկ ՔՊ-ն, կարելի է ասել, մեկ մարդու պես կողմ քվեարկեց Մխիթարյանին, քանի որ դատավորների փակ քվեարկությունից առաջ ՔՊ խմբակցության նիստ էր կայացել, եւ խմբակցության ղեկավարը, ի զարմանս ՔՊ-ական պատգամավորների, հայտարարել էր, որ պետք է բոլորը քվեարկեն Մխիթարյանի օգտին` «վերեւից նման հրահանգ է իջել»։

Նիկոլ Փաշինյանը թերեւս սրանով վարձահատույց եղավ Մխիթարյանին, ով «փուռը» տվեց իր երեք գործընկերներին` Փաշինյանին մատնելով մասնավոր չատի խոսակցությունը, որից հետո 3 փորձառու եւ անկախ դատավոր «դիմում գրեցին» ու համակարգից դուրս եկան։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930