Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալիսա Գեւորգյան. «Այդ ընթացքում ոչ մի ոստիկան չի փորձել ինձ օգնել, իսկ ինքնուրույն էլ ուղղակի չէի կարող դուրս գալ՝ եթե մի քանի տղամարդ ինձ քաշելով չհանեին, գլուխս ուղղակի ջարդելով առաջ էին գնալու». «Հրապարակ»

Հունիս 14,2024 11:15

44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Դավիթ Գեւորգյանի մայրը՝ Ալիսա Գեւորգյանը նույնպես տուժել է նախօրեին ԱԺ-ի մոտ ոստիկանների կիրառած բռնի գործողություններից, նրան ուղղակի գետնին են տապալել։

Մեզ հետ զրույցում Ալիսա Գեւորգյանը պատմեց, որ ինքը եղել է ոստիկանական շարքի դիմաց, մի պահ ինքնազգացողությունը վատացել է եւ նստել է գետնին՝ հենց ոստիկանների դիմաց․ «Ես հենց իրենց դիմացն էի նստած, այսինքն՝ ոստիկանները տեսան, որ ինձ վատ եմ զգում ու նստեցի։ Հետո շատ արագ այդ քաոսը սկսվեց, ու իրենք վահաններով սկսեցին առաջ գալ՝ առանց նայելու, որ այդտեղ մարդ կա, ուղղակի գազանաբար հրում էին ժողովրդին, ու ստացվեց, որ թե՛ մարդիկ, թե՛ ոստիկաններն ընկան վրաս, որից հետո զգացի, որ արդեն գետնին են, իսկ իմ վրա էլ՝ բազմաթիվ մարդիկ։ Այդ ընթացքում ոչ մի ոստիկան չի փորձել ինձ օգնել, իսկ ինքնուրույն էլ ուղղակի չէի կարող դուրս գալ՝ եթե մի քանի տղամարդ ինձ քաշելով չհանեին, գլուխս ուղղակի ջարդելով առաջ էին գնալու»։

Ա․ Գեւորգյանն ասում է՝ թեպետ իրեն հատուկ չեն թիրախավորել, բայց շատերին են թիրախավորել, օրինակ՝ Աբրահամ Գասպարյանին։

Ալիսա Գեւորգյանը հենց Սիրահարների այգու հատվածում է եղել, ասում է՝ հատուկ միջոցները հենց այդտեղ են կիրառվել․ «Մարդկանց մտցրել էին այգու մեջ եւ այդ հատուկ միջոցները հենց այդտեղ են շատ կիրառել։ Տեսանյութերի մեջ էլ է երեւում, որ մարդիկ հանգիստ կանգնած, եւ իրենց վրա ոստիկանների կողմից շշեր էին շպրտվում։ Իմ աչքով եմ տեսել, թե ինչպես են շշերը շպրտում, մինչդեռ մարդիկ հանգիստ կանգնած էին, եւ անընդհատ զգուշացվում է, որ որեւէ նման բան չանեն։ Ակնհայտ երեւում է, որ քաղաքացիական հագուստով իրենց սադրիչները ժողովրդի մեջ էին մտել ու բախումներ էին հրահրում։ Իրենք կարծես տրամադրվել էին, որ ինչքան հնարավոր է՝ շատ վնաս հասցնեն։ Այդ հատուկ միջոցները, որ կիրառեցին, շատ խորը վերքեր էին առաջացրել։ Ես իմ աչքով եմ տեսել, որ դրանք շատ խորը բեկորային վնասվածքներ էին, մի աղջիկ կար՝ ոտքի արյունը չէին կարողանում կանգնեցնել։ Ես չգիտեմ՝ կոնկրետ ինչ են կիրառել, բայց դրանք հաստատ սովորական լուսաձայնային միջոցներ չէին։ Կարող է դրանք էլ կային, բայց հաստատ ուրիշ բաներ էլ են կիրառել, որովհետեւ ծանր վնասվածքներ էին մարդիկ ստացել»։

Սոնա Ադամյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930