«Ուզում եմ ընդգծել կառավարության քաղաքական կամքը, որ մենք թույլ չենք տալու, որ Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտան Լեռնային Ղարաբաղի ժողովրդին փորձի օգտագործել իր կլանային նպատակների համար»,-այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին նախագծի քննարկման ժամանակ։
Հիշեցնենք, երեկ խորհրդարանում էլ Փաշինյանը հայտարարել է՝ «Հայաստանի կղերաֆեոդալական էլիտան Հայաստանի ժողովրդին խաբել է, մոլորեցրել է՝ իշխանությունը զավթելու եւ պահելու համար։ Սա է ամբողջ ճշմարտությունը ԼՂ մասին՝ կղերաֆեոդալական էլիտան, Լիսաբոնի փաստաթուղթը թաքցնելով եւ նենգափոխելով, ԼՂ հարցն օգտագործել է՝ Հայաստանում իշխանությունը զավթելու եւ պահելու համար»։
Այսօր կառավարության նիստում շարունակելով նույն թեման, Փաշինյանն ասաց․ «Մենք շատ համբերատար ենք, շատ հանդուրժող ենք, մեր սերը չենք թաքցնում, բայց որեւէ մեկը սա չպետք է ընկալի եւ գնահատի որպես իշխանության թուլություն։ Երեկ ԱԺ ամբիոնից էլ ասացի։ Հույս ունեմ, որ այս ուղերձների հասցեատերերը կընդունեն եւ չեն հասցնի նրան, որ մենք, ինչպես ասում են, առաքենք այդ ուղերձներն արդեն կոնկրետ հասցեներով»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ