Լրահոս
Օրվա լրահոսը

2008թ. մարտի 1-ին հաստատ Նիկոլ Փաշինյանը չի եղել երկրի ղեկավարը: Ուժային կառույցներն էլ հաստատ նրան չէին ենթարկվում. «ՉԻ»

Հունիս 14,2024 10:33

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասել է. «Մարտի 1-ի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ինքը երեկ այն ապացուցեց, իրեն ոչ մարդկային կյանքն է էական, ոչ հայրենիքը՝ իրեն աթոռն է հետաքրքիր, որին սոսնձվել է, բայց վաղ թե ուշ իրեն կպոկենք այնտեղից»:

«ՉԻ». Հլը ասա՝ Քոչարյանի արև: Հունիսի 12-ի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է: Դա հասկացանք, նա է երկրի ղեկավարը, ուժային կառույցներն նրան են ենթարկվում, կատարում նրա հրահանգները, ծեծում ու խոշտանգում ցուցարարներին:

Իսկ 2008թ. մարտի 1-ին հաստատ Նիկոլ Փաշինյանը չի եղել երկրի ղեկավարը: Ուժային կառույցներն էլ հաստատ նրան չէին ենթարկվում: Նա չէր ցուցարարներին խոշտանգում, սպանում, բանտերը լցնում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930