Լրահոս
Օրվա լրահոսը

Անհամաչափ ուժի կիրառում էր՝ այն դեպքում, երբ այգու մուտքի հատվածի մոտ, ապա հետնամասում ընդհանրապես մարդիկ պարզապես դիտորդի կարգավիճակում էին. փաստաբան. «Հրապարակ»

Հունիս 14,2024 10:26

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը մեզ ասաց, որ բերման է ենթարկվել 30 քաղաքացի:

Փաստաբանը հայտնեց, որ որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ։ «60-ժամյա ռեժիմում պետք է մեղադրանք առաջադրեն, միջնորդություն ներկայացնեն, եթե տեսնում են կալանքի հիմքեր։ Կարծում եմ՝ իրենց մոտ չի ստացվի»,- ասաց նա։ Կա կարծիք, որ նռնակները ժամկետանց էին, եւ դրանով է պայմանավորված վիրավորների մեծ թիվը։ «Չեմ կարող ասել, դա միայն կարող է ասել փորձագետը` համապատասխան ուսումնասիրությունից հետո, բայց այն հանգամանքը, որ ձայնային նռնակներ նետելը ոչ իրավաչափ էր, դրանում վստահ եմ, որովհետեւ, նախ, այդ պահին այդտեղ կային կանայք, փոքրահասակ երեխաներ, տարեցներ։ Բացի այդ, իրենք հետո սկսեցին նռնակները կիրառել բեմի հատվածում եւ Դեմիրճյան փողոցի մյուս հատվածում, իսկ մարդիկ այնտեղ ուղղակի կանգնած էին, շոգից էին պատսպարվել, եւ այդտեղ էլ մենք վիրավորներ ունեցանք, երբ նռնակներն ընկնում էին։ Չեմ կարող ասել՝ դրանք հին էին, թե նոր, բայց ինձ բազմաթիվ մարդիկ բեկորներ են ցույց տվել, եւ այսօր մեր տխրահռչակ վարչապետն ասում էր, թե մարդու ընդամենը մատներն են վնասվել, եւ վիրահատել են, բայց մենք որքանով տեղեկացանք, նախ նկարից երեւում է, որ այնտեղ մատներ չեն, այլ անդառնալի հետեւանքներ կան, որոնք հնարավոր չէ վերականգնել, որովհետեւ դաստակն ամբողջովին բացակայում է։ Հետո ասում է, որ իբր թե տղան է վերցրել, դրա համար է ձեռքի մեջ պայթել։ Հիմա եթե պատահաբար այդ ձայնային նռնակը դիպչեր մեկի ճակատին եւ այդ պահին պայթեր, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հետեւանքներ կլինեին, կամ երեխայի սայլակի մեջ ընկներ։ Այսինքն՝ անհամաչափ ուժի կիրառում էր՝ այն դեպքում, երբ այգու մուտքի հատվածի մոտ, ապա հետնամասում ընդհանրապես մարդիկ պարզապես դիտորդի կարգավիճակում էին»,- ասաց Հարությունյանը։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930