ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 14-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ նշել էր, թե հայկական զինված ուժերի ստորաբաժանումները Խաչիկ բնակավայրի դիրքերից կրակել են Նախիջևանի դիրքերի ուղղությամբ։ «Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները նշված ուղղությամբ պատասխան գործողություններ են ձեռնարկել», – ասված է հաղորդագրությունում։