ԲԴԽ նախագահ Կարեն Անդրիասյանին երեկ լրագրողները հարցրին՝ Արցախի համայնքների ղեկավարների նկատմամբ քրեական վարույթ հարուցելու, նրանց խափանման միջոցի հետ կապված որեւէ հրահանգ կա՞։ Հիշեցնենք, որ քրեական վարույթ է հարուցվել Արցախի Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետների դեմ։ Նրանց նկատմամբ կիրառվել են խափանման միջոցներ։
«Եթե ես երբեւէ նույնիսկ ակնարկ իմանայի նման հրահանգի, ես հիմա այստեղ կանգնած չէի լինի, կլինեի իրավապահ մարմիններից որեւէ մեկում, կտայի հանցագործության մասին հաղորդում։ Այս գործերով կա տնային կալանք, կա կալանք, կա մերժում, ես վիճակագրությանը չեմ հետեւել եւ ծանոթ չեմ այդ գործերին, բայց կարող եմ ասել, որ համատարած, միանձնյա երեւույթներ դատական իշխանությունում չկան, որովհետեւ իմ խորին համոզմամբ՝ հրահանգավորումներ չկան»,- ասաց Կարեն Անդրեասյանը։
ԲԴԽ նախագահը նաեւ հայտարարեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ «Ես վստահաբար գտնում եմ, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, որովհետեւ եթե ես հանկարծ մտածեի, որ որ կան, դա նշանակում է, որ ես չեմ հավատում իմ գործընկեր դատավորների վճիռներին, եւ դա կնշանակեր ինձ համար աշխատանքից ազատման մի պայման։ Եթե ես նման հայտարարություն անեմ, հաջորդ օրը պետք է հեռանամ իմ պաշտոնից»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ