Լրահոս
Օրվա լրահոսը

Հրելով, ուժ գործադրելով, ընդհուպ գրկելով՝ մեզ հաճախ են վռնդում խորհրդարանական օթյակից, ինչ է թե լրագրողները չնկարեն եւ չլուսաբանեն «ազգընտիրների» քաշքշոցը, շշանետումներն ու հայհոյանքները. «Ազգ»

Հունիս 14,2024 09:30

Ազգային ժողովի՝ լրագրողների համար նախատեսված վայրը՝ օթյակը, պարզվում է, ԶԼՄ ներկայացուցիչներինն է ըստ պատեհության: Քիչ չէ՝ ԱԺ նախագահության հրահանգով խորհրդարանական նիստերի ուղիղ եթերը կարող է անջատվել ցանկացած պահի, Պետական պահպանության ծառայակիցների ձեռքերն էլ (նորից ցանկացած պահի) կարող են հասնել լրագրողների եւ վերջիններիս տեխնիկային, գույքին: Հրելով, ուժ գործադրելով, ընդհուպ գրկելով՝ մեզ հաճախ են վռնդում խորհրդարանական օթյակից, ինչ է թե լրագրողները չնկարեն եւ չլուսաբանեն «ազգընտիրների» քաշքշոցը, շշանետումներն ու հայհոյանքները:

«Լրագրողներին Ազգային ժողովի օթյակից բռնի ուժով հանելը չի կարող ունենալ որեւէ արդարացում: Դա միտումնավոր խոչընդոտ է լրագրողական գործունեության, ինչը ենթադրում է պատասխանատվություն՝ Քրեական օրենքով: Այս արատավոր պրակտիկային պետք է վերջ տալ»,- «Ազգ»-ի հետ զրույցում ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նրա գնահատմամբ՝  ԱԺ նախագահի հրահանգով ուղիղ եթերն անջատելը քաղաքացիների՝ տեղեկացված լինելու իրավունքի խախտում է. «Շարքային քաղաքացին ու հասարակությունն իրավունք ունեն իմանալու, թե ի՞նչ է կատարվում եւ ի՞նչ է տեղի ունենում օրենսդիր մարմնում: Եթե անգամ բանը հասնում է ծեծկռտուքի, մարդիկ պետք է իմանան, թե ի՞նչ պատգամավոր են ընտրել: Իսկ ուղիղ եթերը նույնպես Ազգային ժողովի բաղկացուցիչ մաս է»:

Սեւակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930