Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններից հետո ինքը կամ ՀՀ որևէ այլ պաշտոնյա այլևս չի մեկնի Բելառուս, քանի դեռ նախագահը Լուկաշենկոն է:
«ՉԻ». Հալալ է: Այ, պետական մտածելակերպը սա է: Մի ամիս առաջ Լուկաշենկոն Բաքվում մտքեր է հայտնել, հիմա օպերատիվ կերպով արձագանքում են: Քնից զարթնել են: Կամ էլ կողքից հուշել են: Թե բա՝ լավ կլինի, մի հատ Լուկաշենկոյին լեզու ցույց տաս:
Բայց ինչի՞ մենակ Բելառուս չգնալ: Հայտարարիր, որ Ռուսաստան էլ չես գնալու, քանի դեռ նախագահը Պուտինն է: Բա կանգնել, էս վերջերս ասել էր, թե Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, եղբայրական երկիր է, Ալիևն էլ ղայդին մարդ է: Բա դա ասելու բա՞ն է:
Իրան էլ պետք է չգնալ, քանի դեռ այնտեղ ղեկավարը Այաթոլա Խամենեին է: Էս վերջերս, իսկ ավելի կոնկրետ՝ 2020-ի պատերազմից հետո, Ալիևին շնորհավորեց տարածքային ամբողջականությունը վերականգնելու առթիվ: Ընդհանրապես Արաքսի կամուրջը պետք է փակել:
Կարդացեք նաև
ԱՄՆ-ի ճամփեն էլ պետք է մոռանալ: Ոչ մի այց, քանի դեռ ԱՄՆ-ի նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի վարքագիծը չի դատապարտվել: Էս վերջերս, իսկ ավելի կոնկրետ՝ 1920 թվականին հրաժարվեց Սևրի պայմանագրով ԱՄՆ-ի տրված Հայաստանի մանդատից: Ահավոր է: Համ էլ ԱՄՆ-ի դեսպանը գնացել է Շուշի:
Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Տաջիկստան… ստեղ ամեն ինչ պարզ է. ովքեր ուզում է լինեն սրանց նախագահները, ոչ մի այց, բան… գնում են Բաքու, բաներ-մաներ ասում:
Մի խոսքով, Նիկոլ ջան, Հայաստանից ոչ մի տեղ չգնաս, քանի դեռ միջազգային հանրությունը չի փոխվել:
Հրապարակումը՝ «Չորրորդ իշխանություն»-ից