Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտեի, բայց գնացի ձախողման»

Հունիս 14,2024 10:00

2018 թվականին իշխանության գալուց հետո վարչապետ Փաշինյանը որեւէ անհրաժեշտություն չուներ համաձայնելու, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում ինքնավարության կարգավիճակով: Միանգամայն բավարար էր, որ նա համաձայներ Մինսկի խմբի առաջարկին՝ հանձնել 7 շրջաններից 5-ը եւ, պահպանելով Բերձորի ու Քարվաճառի միջանցքները, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը թողներ անորոշ: Գեղջկական ինքնահավանությունը, իրավիճակի սխալ գնահատականը եւ անսահման պոպուլիզմը թույլ չտվեցին գնալ այդ ճանապարհով:

Ընդ որում, ուշադրություն դարձրեք. քանի որ առաջարկողը Մինսկի խումբն էր, այսինքն՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան, այդ երկրները համատեղ, առանց իրար հետ մրցելու, կփորձեին երաշխավորել համաձայնությունների իրագործումը: Այդ առումով ժամանակը բաց է թողնված՝ Ռուսաստան-Արեւմուտք հակադրությունը, մեղմ ասած, հավելյալ խնդիրներ է ստեղծվում այդ հարցում:

Բայց եկեք մի պահ ենթադրենք, որ այդ տարբերակը չկար, եւ 2018 թվականին Փաշինյանի համար պարզ էր, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում որպես ինքնավարություն: Այդ դեպքում վարչապետը փաստացի ասում է հետեւյալը, «Ես գիտեի, թե ինչ է պետք անել, բայց չարեցի, որովհետեւ այդքան «դուխ» չունեցա»: Դրա հետեւանքով ունեցանք հազարավոր զոհեր, տարածքային կորուստներ եւ անվտանգության սպառնալիքներ: Այլ կերպ ասած, ստացվում է, որ Փաշինյանը, փոխանակ գնա վատ լուծման, գնաց վատթարագույնին՝ բոցաշունչ ճառեր արտասանելով մեր բանակի անպարտելիության մասին եւ, իմանալով իրականությունը, բացականչելով՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»:

Եթե նույնիսկ ամեն ինչ այդպես է, ինչպես վարչապետն է ներկայացնում, դա, իմ կարծիքով, ինքնախոստովանական ցուցմունք է, որի համար հասնում է եթե ոչ իրավական, ապա՝ քաղաքական պատասխանատվություն:

Բացառված չէ, որ մի տարուց Փաշինյանն ասի՝ «Ես գիտեի, որ ոչ մի 29 հազար 743 քառակուսի կմ չի լինի, որ պետք է բոլոր անկլավները տամ, Ադրբեջանի կողմից ՀՀ զավթած տարածքը չվերադարձնեմ, 300 հազար ադրբեջանցիներին բերեմ Հայաստան, բացեմ Զանգեզուրի միջանցքը, փոխեմ Սահմանադրությունը եւ այլն, բայց դրա մասին ուղիղ չէի ասում, ժամանակ էի ձգում, ինձ գժի տեղ էի դնում, եւ դա իմ ձախողումն էր»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Հայ says:

    Իսկ հետաքրքիր է Դուք չգիտեիք?: Ես գիտեի դրա մասին,մեր հարևան Ղուկասը գիտեր դրա մասին,մենք բոլորս գիտեինք,որ մեր բանակը և տնտեսությունը Թուրքիայի և Ադրբեջանի դեմ չի կարող մարտնչել, բայց ոչ ոք դրա մասին չեր խոսում։ Բոլոր լրագրողները ուզում էին Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինեին։
    Ոչ ոք զիջման մասին չէր խոսում” ինչ զիջում,մենք դեռ Գետաշենը պետք բերենք”
    “Ինչ Գետաշեն” գոչում էր մյուս թերթը “մենք Բաքուն պետք է վերցնենք”:
    Ինչու 2018 ին չեիք գրում,որ պետք է հանձնել 5 շրջանները առանց որևէ բան ստանալու։ Չէիք գրում, որովհետև դուք լրագրողներդ, ձեր մասին էիք մտածում,որ ձեզ չքարկոծեն,որ դուք բոլորից հայրենասերը լինեք։
    Իսկ հիմա ում է պետք,որ գրում եք?
    Հարցը հռետորական է:

    • Aha says:

      You have a point but here is the crucial nuance: the journalists and your neighbor Ghukas are ordinary citizens and don’t bear responsibility for key decisions pertaining to the state and national security. The leading political party and the prime minister are responsible for all major decisions within the country, whether those are popular or not.

      If the prime minister didn’t know how to deal with serious issues like war, geopolitics, and diplomacy then maybe he should not be yelling I will be prime minister or Armenia will not have a prime minister, maybe he should have learned something after meeting first president LTP, maybe he should have met with all 3 previous presidents before the war, etc.

      But what am I saying? How could our perfect blend of panjuni – kaj nazar have the minimum humility to learn anything from anyone?

      • Հայ says:

        Ես բացարձակ Նիկոլին չեմ արդարացնում։
        Իհարկե,եթե դու երկրի ղեկավար ես,պետք է անես այն ինչ գտնում ես ճիշտ։
        Լևոն Տեր Պետրոսյանը չարեց դա,հրաժարական տվեց, թող աներ,ինքն էր ակունքներում կանգնած Ղարաբաղյան շարժման։
        Դուք ասում եք,որ լրագրողները ես և իմ հարևան Ղուկասը պատասխանատբություն չեն կրում։Այո,ես համաձայն եմ,միայն այն դեպքում եթե նրանք անտեղյակ լինելու պատճառով հիմար-հիմար խոսեին։
        Բայց մենք բոլորս տեղյակ լինելով,որ մեր գործը բուրդ է,շարունակում էինք մեծ -մեծ խոսել ու մեր երկիրը և նաև Արցախը տանել կործանման։
        Որովհետև վտանգավոր էր իրականությունն ասելը,իսկ ինքդ քեզ խաբելը,հարևան Ղուկասին խաբելը, հարևան Ղուկասը իր հերթին ուրիշ մեկին խաբելը,համարում եմ մեղք`գիտակցված մեղք,վախկոտության մեղք։

      • Սուրեն Պետրոսյան says:

        Well said, thank you.
        Մեր խնդիրը կայանում է հենց դրանում՝ մենք բոլորս գիտեինք դրա մասին ու դեռ գիտենք, նույնիսկ՝ Ղուկասը գիտեր: Ինչու՞: Որովհետև մենք բոլորս քաղաքագետ ենք, տնտեսագետ, զինվորական (գեներալից ոչ պակաս), դատավոր ու դիվանագետ, պայծառատես, խորհրդատու (գնանք մեկից մի բան հարցնե՞նք՝ էդ դեռ նրանք պիտի հերթ կանգնեն, որ մենք նրանց ընդունենք, թե՝ ոչ) …
        Ես մի բանի վրա եմ զարմանում. այսքանից հետո մենք մնում ենք այսքան պարզ, հասարակ ու համեստ, երբեք չենք մեծամտանում, նույնիսկ հարևան Ղուկասը՝ էդ խելքի տեր մարդը, վարչապետի աթոռին չի հավակնում, որը էնքան էլ նրա հագով չի:

      • Հ.Շ. says:

        but it is the Armenians who made him believe that he is some kind of a semigod…

        while he was – and this was obvious, since at least 2007 -, a… ehem… mentally challenged person

  2. Հ.Շ. says:

    Փաշինյանի ոչ միայն քաղաքական պատասխանատուութիւնը, այլ նաեւ բարոյական պատասխանատուութիւնը, տեղի ունեցած եւ դեռ ընթացիկ Հայոց Աղէտին կապակցութեամբ, վիճելի չեն: Պատմութեան մէջ, դա անպայման կ’արձանագրուի: Իսկ բուն պատիժն ալ, Աստուած կ’որոշէ: Այս աշխարհում, կամ յաջորդ կեանքում: Դրանից փախուստ չունի, Փաշինյանը:

    Սակայն կայ մէկ կէտ, մէկ բան միայն, որ անհրաժեշտ է նշելը:

    Որպէս կարելիութիւն, որպէս տեսութիւն, կրնա՞նք մտածել որ ինք այդ՝ Աղէտին բլթակը հանդիսացող, կռուազան կեցուածքները արտայայտեց, ապաւինելով ռազմական ղեկավարութեան զեկոյցներուն, հաւաստիացումներուն…

    Նկատի առնելով Աղէտին տարողութիւնը, եթէ նոյնիսկ այդպէս է, դա «մեղմացուցիչ հանգամանք» մը չէ: Եւ ուրեմն բան չի փոխեր, պատասխանատուութեան գետնի վրայ: Քանզի ինք ուզեց դառնալ վարչանպետ եւ բանակի գերագոյն հրամանատար: Եւ հետեւաբար, ի պաշտօնէ, ինք պարտաւո՛ր էր… լաւ հասկանալու, բանակի վերնախաւին եւ իր Պաշտպանութեան նախարարին, իրեն հրամցուած խօսքերը:

    Սակայն կը կարծեմ թէ վերոնշեալ այս կէտը, պէտք չէ որ մոռացութեան մատնուի:

    Որպէսզի, ամէն դէպքում թիւ-1 պատասխանատուէն ետք, յաջորդ թիւերու իրենց պատասխանատուութենէն չկարողանան փախչիլ, մնացեալները:

    Մ. Հայդուկ Շամլեան

    Յ.Գ. Ես այսպիսի գրառումներ չէի կատարէր, եթէ չլինէր այն իրողութիւնը որ Փաշինյանը վարժապետ դարձաւ, հայերի մեծամասնութեան ընտրութեամբ: Բոլոր հայերի: Որոնցմէ ոմանք, այսօր զինք կ’ատեն, իրենց ամբողջ էութեան իւրաքանչիւր բջիջով:

  3. Հետաքրքիր քննարկում է:
    Ժամանակ առ ժամանակ ‘խոստովանություններ’ անելով նիկոլը շրջանցում է ռազմական տրիբունալը: ‘Դե այդ ամենի մասին խոսել եմ ‘իմ ժողովրդի’ հետ: Մանդատը չեն հետ պահանջել…’
    նիկոլի գործելաոճը այսպես է. արտանետում է մի կիսատ-պռատ, ստերով շախաղված խոստովանություն (բանալի բառերը ստանում է իր հովանավորներից), որով 1) կուտ է տալիս իր ԱԺ-ում ծվարած բանդային լրագրողներին նույնատիպ պատասխանելու համար; 2) ընտելացնում ‘իր ժողովրդին’ կուլ տալու ու մարսելու գալիք աղետը: Միթե սա իր առաջին ‘ինքնախոստովանական ցուցմունքն’ է [ԱԱ]: Ոչ: Իսկ ինչո՞ւ: Ո՞վ է մեղավոր:
    Այսօր Հայը, գիտի դրա մասին, իր հարևան Ղուկասը գիտի [համաձայն Հայի], ես, դու, նա: Կանցնի ժամանակ ու նույն հարցադրումը կլինի նիկոլի այս օրերին աղետալից քայլերի վերաբերյալ: Եթե այս քննարկումը չստանա միս-ու-ոսկոր: Այլապես, կմնա հայերեն գրող կարդացողների ֆորում: Ի դեպ. հեղինակը մոռացավ նշել որ ապագայում նիկոլի ‘ձախողումների’ շարքում կլինի նաև հայկական տառերից հրաժարվելու ալիևի պահանջը` բա էդ 300 հազար ազերիները հո հայերեն չեն գրել-կարդալու: ‘Բա ամոթ չէ’ կասի նիկոլը ու դա կհամարվի համոզիչ ‘իր ժողովրդի’ համար: Ինչպես ասում են. ‘Ես կարծում էի հասել եմ հատակին, երբ թակոց լսեցի ներքևից:’


  4. Ո՞նց է այսպես ստացվել: Համոզված եմ պատճարը նրանում է որ չկա հասարակական պահանջ պատժելու հանցանքը: նիկոլը հանցագործ է: Եվ վերջ: Կանգնեցնենք այլ քննարկումները ու տեղ հասցնենք այս պարզ միտքը, հանցավորին պետք է մեկուսացնել: Ոչ թե անվանել նրան ստախոս (սա համարյա շոյանք է, ‘ո՞ր քաղաքական գործիչը միքիչ չի ստում:’ Այլ բան է որ մյուս քաղաքական գործիչները հայտնվում են աշխատանքային ուղղիչ գաղութում ստելու համար: Դե մենք հայերս միքիչ ուրիշ ենք` բոլորս միքիչ ստում ենք, միքիչ գողանում, …
    Եթե մենք խուսափենք այս մտքից, այդ պահից մենք դառնում ենք Ղուկաս: Բռնել ու պատժել է պետք հանցագործին, որ գալիք աղետները ձախողվեն: Ոչ թե նա կանգնի ու ասի, թե ‘Տղերք, կներեք, էլի ձախողեցի:’
    նիկոլը միայն մեկ ճշմարիտ բան ունի շպրտելու հայ ժողովրդին. ‘Լավ, ես սենց-ընենց…., բայց չէ որ դուք խոսում էիք այս ամենի մասին ֆորումներում: Կանխատեսում էիք: Ինչո՞ւ վերջ չտվիք տեղում, այն ժամանակ:’ Հիշեցի ‘Մկների Ժողովը’ մուլտֆիլմը ու վերջում Կոստանը ասող. ‘Աս..սա, աս..սա:’

  5. Հայկ համբարձումեան says:

    այո, մէկ տարիէն այդ բոլորը պիտ ըսէ, եւ իր շուրջի ծաղրածուները նորէն պիտի ծափահարեն, իսկ հայերն ալ դեռ պիտի անմիտ կռիւներով զբաղին, ո՞վ էր հանցաւորը, բոլորը, ռուսը թուրքը հապկը ալյեւը արեւը ծովը բայց ոչ անձնական վախերը շահերը բարդոյթները.

    միացէք սրբազանին սրիկաին դէմ եւ հանրայնօրէն կոչ ըրէք ձեր համախոհներուն միանալ, նոյնիսկ եթէ վստահ չէք որ պիտի յաջողի.

    ուրիշ բան ընելը եւ ուրիշ բանի մասին խօսիլը միայն ժամանակի կորուստ է։

  6. Gohar says:

    “․․․ինձ գժի տեղ էի դնում, եւ դա իմ ձախողումն էր”։
    Ոչ միայն գժի։ Նա 21-րդ դարի ընկնավոր, բռնապետ, ծաղրածու , դիկտատոր է։ Սորոսի հիանալի աշխատանքի արդյունքը։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930