Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատախազությունը հաղորդումս թողել է անհետեւանք»

Հունիս 14,2024 13:00

Ֆիրդուսի 33 թաղամասի սեփականատերը դիմում է վարչապետ Ն. Փաշինյանին

Օտարման գոտում գտնվող Հանրապետության նրբանցք, 8 ա հասցեիս տնատիրության մաս հանդիսացող ցանկապատված 59 քմ տարածքիս նկատմամբ ձեռքբերողի հանձնարարականով՝ 2024 թվականի ապրիլի 3-ին շինարարը կատարել է քանդման աշխատանքներ:

Նույն օրը՝ 2024 թվականի ապրիլի 3-ին հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ հարուցելու եւ շինարարին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաեւ 59 քմ տարածքիս ցանկապատը վերականգնելու մասին:

Դատախազությունը հաղորդումս թողել է անհետեւանք, արդյունքում շինարարը ձեռքբերողից ստացել է հանձնարարական, մխրճվել է 59 քմ տարածք՝ տարածքս վերածելով փոսի: 59 քմ տարածքիս հարցով շինարարի կատարած անօրինականությունների մասին գանգատներ եմ ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին, հաշվի առնելով, որ կիրառական նշանակություն ունի ՀՀ կառավարության 21.01.21/79 որոշումը, հաշվի առնելով նաեւ Վ.Սաֆարյանիս 59 քմ տարածքի նկատմամբ ներպետական եւ կոնվեցիոն իրավունքները: 59 քմ տարածքի նկատմամբ կատարված անօրինականությունները հնարավոր է դարձել որոշ ուժերի կողմից:

Դիմելով ձեզ, խնդրում եմ կառավարության հանձնարարականները գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանին եւ Երեւանի քաղաքապետ Տ.Ավինյանին՝ քաղաքապետի որոշմամբ հաստատելու համար Վ.Սաֆարյանիս սեփականության իրավունքը 59 քմ տարածքի նկատմամբ քրեական վարույթով, նշյալ տարածքը ինձ ամբողջությամբ վերադարձնելու կապակցությամբ:

Վ.ՍԱՖԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,
13.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930