Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ որ մեր երկրում է տեղի ունենում, մաղթում եմ, որ ձեր երկրներում տեղի ունենա»․ Բագրատ սրբազանը՝ դեսպաններին ու միջազգային հանրությանը

Հունիս 13,2024 23:30

Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը տեղեկացրեց՝ երեկ այցելել են հիվանդանոցներ՝ բոլոր վիրավորներին տեսակցության․ «Բոլորը բեկորային վնասվածքներ են ստացել, ոչ թե սոսկ լուսաձայնային նռնակներից։ Մարդկանց ծեծել, ջարդել, 7, 10 հոգով աննկարագրելի կերպով ծեծել են, խոշտանգել են մարդկանց, նաև ամենավերջին ստորացնող հայհոյանքներն են տվել։ Մարդիկ ծեծից ու ջարդից ավելի չեն նեղված, քան ստացած հայհոյանքներից։

Ինձ էլ են տվել հայհոյանքներ։ Կարծես դիտմամբ սովորեցրած լինեն, որ այսպես կվարվեք։ Ոստիկանության ղեկավարներն ասում են, որ չկա նման բան։ Երեկ, այսօր գրկել, գրկախառնվել են, հաճույք են ստացել, խուլիգանները պետություն են պաշտպանել։ Առավոտից ասել եմ՝ անգամ բարև չտաք ոստիկաններին։ Սա՞ է բարեփոխումը․ ինչ բերաններից գա, ասեն, հայհոյանքներ սովորոցնե՞լն է։ Ապօրինի՝ մարդկանց բռնում, ծեծում-ջարդում են՝ որպես արցախցի»։

Դիմելով միջազգային հանրությանն ու ՀՀ-ում տարբեր երկրների դեսպաններին՝ Բագրատ սրբազանն ասաց․ «Ինչ որ մեր երկրում է տեղի ունենում, մաղթում եմ, որ ձեր երկրներում տեղի ունենա։ Ձեր՝ այդ պատգամը բավարար է։ Մի առիթով ինձ Կանադայում ասում էին՝ մենք Իրաքում ժողովրդավարություն ենք հաստատում։ Ես էլ ասում եմ՝ ՀՀ-ի ժողովրդավարությունը տարածվի բոլոր երկրներում։ Մենք ձեզնից բացարձակ ակնկալիք չունենք։ Մեկ անգամ չէ, որ փաստել եք՝ կեղծ եք, ձեր շահերն ունեք։ Ձեր ծառան էլ այստեղ լավ աշխատում է ձեզ համար, ուրեմն ճորտն այստեղ գիշեր-ցերեկ աշխատում է։ Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ խոսքս ուղղելով մեր երկրներում գտնվող դեսպաններին ու կենտրոններին՝ մաղթում եմ՝ նույն ժողովրդավարությունը, նույն արժեքները, որ դուք ունեք մեր երկրի հանդեպ, տեղի ունենան ձեր երկրներում»։

Լուսանկարը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» էջի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Դժվար թե իրենց երկրներում էլ սառեցված արքեպիսկոպոս գտնվի։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930