Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականության զգացողությունը կորցրած իշխանությունները նման քայլերով հաստատում են իրենց տագնապն ու անհաղթահարելի վախերը. «Ժողովրդավարական համախմբում»

Հունիս 13,2024 23:50

Իրեն ժողովրդավարական հռչակած պետության իշխանությունը՝ երեկ ամենաբիրտ միջոցներով ուժ գործադրեց խաղաղ անհնազանդության մասնակիցների նկատմամբ։

Ոստիկանների կողմից գործադրված միջոցների՝ այդ թվում, լուսաձայնային նռնակների կիրառման արդյունքում իրենց իրավունքների համար պայքարող բազմաթիվ  քաղաքացիներ տարբեր վնասվածքներով և կոտրվածքներով հոսպիտածացվեցին։

Իրականության զգացողությունը կորցրած իշխանությունները նման քայլերով հաստատում են իրենց տագնապն ու անհաղթահարելի վախերը` կանխորոշելով իրենց իշխանության մոտալուտ ավարտը։

Ոստիկանական բռնաճնշումների արդյունքում տուժած մեր հայրենակիցներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում, բոլորին զգոնություն և հարատև պայքար:

 

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930