Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ հաշվեքննիչ պալատի 2023 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը

Հունիս 13,2024 23:40

ՀՀ հաշվեքննիչ պալատը 2023 թվականին գործել է օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված իր ծրագրի շրջանակում: Ծրագիրը բաղկացած է եղել 3 մասից: Իրականացվել է 40 հաշվեքննություն տասը պետական մարմիններում: Այս մասին ասել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը` հունիսի 13-ին ՀՀ ԱԺ հերթական նիստի ընթացքում ներկայացնելով ՀՀ հաշվեքննիչ պալատի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:

Կառույցի նախագահը ներկայացրել է Հաշվեքննիչ պալատի միջազգային համագործակցության շրջանակում ծավալած գործունեությանը:

Խոսելով 2023 թվականի ռազմավարական միջոցառումների մասին` Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 4 հիմնական նպատակներ են նախանշված եղել. իրավական դաշտի բարելավում, հաշվեքննության ազդեցության բարելավում, մասնագիտական կարողությունների եւ հաշվեքննությունների հմտությունների արդիականացում, հաղորդակցման ու համագործակցության ուղիների հզորացում: Նրա ներկայացմամբ գործնականում բոլոր միջոցառումները կատարվել են ամբողջությամբ:

Հաշվետու տարում 52 հաշվեքննություն է ավարտվել. միջազգային պայմանագրի շրջանակում իրականացվել է 2 միջոցառում: Օգտագործվել է 1 մլրդ 332 մլն դրամ, որից շուրջ 90 տոկոսը` վարձատրության նպատակով:

Հաշվեքննիչ պալատի նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով կառույցի կարողությունների, հաշվեքննությունների որակի բարելավմանը:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930