Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ապուշություն է»․ Արցախի նախագահն՝ արցախցիներին 5000 դրամով ցույցի բերելու մասին

Հունիս 13,2024 21:44

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն, այսօր անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե արցախցիներին օգտագործում են որպես  «ցույցի մատերիալ»՝ 5000 դրամով ցույցերի են բերում, ասաց․ «Չեմ կարող նման աբսուրդ բաները մեկնաբանել, դա իրենցից հարցրեք, դա ապուշություն է»։

Պատասխանելով այն հարցին էլ, թե Ալիևը ցանկություն ունի  Հայաստանի իշխանությունների հետ միավորվել, որպեսզի լուծարեն ԵԱՀԿ Մինսկի խումբը, կա՞ լուծարելու անհրաժեշտություն, Հայաստանը կհամաձայնի՞ լուծարման, երբ Արցախի հարցը փակված չէ, արցախահայությունը բազում խնդիրներ ունի,  ասաց․ «Դա երևի հարցնեք Հայաստանի կառավարությանը, մեր համար Արցախի էջը փակված չէ, և պետք է գտնել մեխանիզմներ, որոնք թույլ կտան արցախահայության հարցը ստանա արդարացի լուծում»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930