«Սեփական քաղաքացիների դեմ պետություն պաշտպանելը հանցագործություն է»,- քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հանրահավաքից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով երեկ ոստիկանության՝ քաղաքացիների նկատմամբ բռնություններին, այսպիսի կարծիք հայտնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։ Նա նշեց՝ ուզում ենք պետությունն ազատագրել սրանցից, քանի որ կործանում են ու կործանել են․ «Նրանք ոչ գիտեն՝ պետությունն ինչ է, պետականությունն ինչ է, ոչ էլ հայրենիք ունեն։ Երեկվա ուժի կիրառումը կամ ցուցադրությունը դրա բարձրագույն վկայությունն է»։
Բագրատ սրբազանը վստահեցրեց՝ այսօրվա իշխանության ներկայացուցիչները պետություն ու պետականություն չեն թողել, որ պաշտպանեն։ Բագրատ սրբազանը վստահեցրեց՝ երեկվա հրահրողները հենց իրենք էին․ «2018-ին իրենք, հենց գլխավորը ստախոսն ամենավերջին կոչերն էր անում շենքեր գրավելու, սա անելու, նա անելու, ամեն տեսակի հակասահմանադրական կոչեր էր անում, և այսօր դատում էին այն մարդուն, որը մի թեթև հատուկ միջոց էր կիրառել՝ Լևոն Երանոսյանին, ոչ երեկվա պես կարծես պատերազմի դաշտ լիներ։ Հրահրողն էլ իրենք էին, խաղաղ երթի մասնակիցներին առանց որևէ պատճառի կալանավորել, ձերբակալել տարել էին։ Եթե իշխանական մունետիկների շարքից չեն կամ հովանու ներքո չեն, ուրեմն ժողովուրդը պաշտպանված չէ։ Կանանց են ծեծել վահաններով, բեկորային վնասվածքներ ունեն, վահանով գլխին խփած»։
Բագրատ սրբազանն ասաց՝ այս մարդիկ ոչ ուղեղ ունեն, ոչ հայրենիք, միայն ունեն փող, փողի տենչ, իրենց աթոռը և դրանից այն կողմ ոչ մի բան․ «Իրենց համար ի՞նչ արժեք ունի հայոց եկեղեցին, Ամենայն հայոց հայրապետը, հայրենիքը, պետությունը իղձերն, արժեքները։ Դրանց խոսվածքները, արտահայտությունները նայեք․ ամենավերջին աստիճանի փողոցային։ Դուք եք հասցրել այն վիճակին, որ հոգևորականը ստիպված է դուրս գալ փողոց աղաղակելու։ Ստախոսն ասել է, որ իմ հանցանքն այն է, որ 2018-ին չեմ ասել, որ ԼՂ-ն լինի Ադրբեջանի կազմում։ Այ ստախոս, 2018-ին չես ասել, տարել, մարդկանց կոտորել ես, հսկայական ընտանիքների ողբի մատնել, նույն ընտանիքներին երեկ ծեծում, ջարդում էիր, որոնցից մեկի հայրը հիվանդանոցում է՝ կողերով ջարդված։ Ուրեմն դու մտքիդ մեջ իմացել ես, արդեն ծրագրել ես, ուրեմն միտումնավոր մարդկանց սպանել, կոտորել ես։ Գնացել ես Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ, արտահայտել ես, որ Արցախը Հայաստան է և վերջ․ այ ստախոս, որ 2018-ին դու արդեն գիտեիր, որ չէ, բա ո՞նց ես նման արտահայտություն արել։ 2021-ին ինչո՞ւ էիր կառավարության ծրագրում գրում, որ անջատում հանուն փրկության, դեօկուպացիա։ Լրիվ ստի մեջ ենք ապրում»։
Կարդացեք նաև
Այն, որ շարժման հետևում փնտրում են տարբեր երկրների ականջներ՝ մասնավորապես ՌԴ-ի, Բագրատ սրբազանն արձագանքեց․ «Երեկ ՌԴ-ի օրն էր։ Ո՞վ է շնորհավորել դա և ինչպիսի՝ այսպես ասած լորձունքներով շնորհավորանքներ։ Ո՞վ է դա արել, ե՞ս․ նա՝ ստախոսը․․․ամբողջ աշխարհը՝ հատկապես միջազգային հանրությունը որևէ արձագանք չի տվել իրեն։ Նշանակում է, որ այս մարդը լավ էլ ծառա է։ Իրենց ստրուկին չեն ուզում նեղացնել»։
Լրագրողները հիշեցրին՝ ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում «ցուցարարներին հավաքների ազատության՝ իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց»։ Բագրատ սրբազանն այս առիթով ասաց․ «Նրանք հստակ գնահատական չեն տալու, քանի որ ստախոսը բոլորի ծառան է։ Իր չսիրած ՌԴ-ի ծառան էլ է, բոլոր աշխարհաքաղաքական ուժերի, քանի որ աշխարհաքաղաքականության մեջ այնպիսի մի թնջուկ է ստեղծել․ գիշերը քնում, առավոտն արթնանում է ինչ-որ մի երկրի մի բան ասելու»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» էջի
Այսօր Բագրատ Սրբազանը շատ կարևոր բաներ է ասել: Սակայն կասկածում եմ, թե ասծը ամրագրվել է մարդկանց մտքում` շատ բորբոքված են ու այն մարդիկ որոնք այնտեղ չէին ոչ էլ իմացել են:
Պատկերացրեք, որ երեկոյան, հայտնի ժամին հեռուստատեսության հայտնի ալիքով կա սլայդ-շոուներով (Առավոտի խմբագիրը թույլ չի տալիս ինձ այլատառ տեքստ): Այսօրվա ելույթը կսարելի է բազանել 3 նյութի` հետևյալ պատկերավոր բացատրություն:
Slide show 1. Բագրատ Սրբազանի խոսքը` ‘Ա′յ ստախոս, 2018-ին չես ասել, տարել մարդկանց կոտորել ես․ Բագրատ սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին: Ստախոսն ասել է, որ իմ հանցանքն այն է, որ 2018-ին չեմ ասել, որ ԼՂ-ն լինի Ադրբեջանի կազմում։ Այ ստախոս, 2018-ին չես ասել, տարել, մարդկանց կոտորել ես, հսկայական ընտանիքների ողբի մատնել, նույն ընտանիքներին երեկ ծեծում, ջարդում էիր, որոնցից մեկի հայրը հիվանդանոցում է՝ կողերով ջարդված։ Ուրեմն դու մտքիդ մեջ իմացել ես, արդեն ծրագրել ես, ուրեմն միտումնավոր մարդկանց սպանել, կոտորել ես։ Գնացել ես Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ, արտահայտել ես, որ Արցախը Հայաստան է և վերջ․ այ ստախոս, որ 2018-ին դու արդեն գիտեիր, որ չէ, բա ո՞նց ես նման արտահայտություն արել։ 2021-ին ինչո՞ւ էիր կառավարության ծրագրում գրում, որ անջատում հանուն փրկության, դեօկուպացիա։ Լրիվ ստի մեջ ենք ապրում»։
Իհարկե, ստախոս անվանելը շատ մեղմ ու, իմ կարծիքով չաշխատող բառ է: Կարելի է ավարտել այս նյութը բացատրելով որ յուրաքանչյուրը այս արարքներից ա) առանձին մեծ հանծանք է և բ) իշխանության չարաշահում: Ու ավարտել բերելով օրենքով հասանելիք պատիժը: Հանցանքը ունի պատիժ, կիրառել է պետք:
Slide show 2. Բագրատ Սրբազանի խոսքը` ‘Սեփական քաղաքացիների դեմ պետություն պաշտպանելը հանցագործություն է’
Այս իրականությունը հարկավոր է բացահայտել այն հանգամանքով, որ ա) պետությունից խոսողը իրականում վերածել է եղած պետությունը գաղութի, գործակալության և բ) օգտագործում է մարդկային վախը որպես պետական գործիք: Փաստարկներ (առանձին սլայդերով)` ինչպես է օրվա մեջ փոխվում պաշտոնական հայտարարությունը կախված նրանից թե ինչ կասեն արտասահմանյան ցածրակարգ չինովնիկները: Օրինակ, ԱՄՆ Պետդպրտմենտի 3րդ էշելոնի չինովնիկը, որը ուրվագծում է ՀՀ ապագան` առևտուր և ընդամենը: Եվ ապագա Ադրբջնի գեգեմոնիայի ներքո: Հիշել Ռուսաստանցի Օվերչուկին…Ավարտել` նիկոլը վախեցնում է ‘գուբերնիայով’, իսկ ինքը տանում է հայաստանը ‘Ինքնավար Մարզի’ կարգավիճակի Ադրբջնի կազմում (կար ԼՂԻՄ, հիմա կլինի ՀԻՄ): Ընգծել ‘ապագա-կա-ապագա’-յի իրական Հայաստանը ‘Կար ԼՂԻՄ, հիմա կլինի ՀԻՄ’:
Slide show 3. Բագրատ Սրբազան` ‘ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում «ցուցարարներին հավաքների ազատության՝ իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց»։ Բագրատ սրբազանն այս առիթով ասաց․ ‘Նրանք հստակ գնահատական չեն տալու, քանի որ ստախոսը բոլորի ծառան է։ Իր չսիրած ՌԴ-ի ծառան էլ է, բոլոր աշխարհաքաղաքական ուժերի, քանի որ աշխարհաքաղաքականության մեջ այնպիսի մի թնջուկ է ստեղծել․ գիշերը քնում, առավոտն արթնանում է ինչ-որ մի երկրի մի բան ասելու’
Հիանալի է, սակայն ստախոս ասելը ճիշտ չէ: Հայության մեջ կա թեթև վերաբերմունք ստի նկատմամբ: Հանցանքն է ճիշտ բարը: Արանջին սլայդ այս տարբերությունը ընգծելու համար: Շեշտել ու ուսուցանել լսարանը: նիկոլի արածը ստախոսություն չէ, որ հետևին մի հատ զարկեն, ականջները ոլորեն ու թողնեն որ գնա: Նա հանցավգործ է: նիկոլը պիտի պատիժ կրի, առնվազն:
Որպես հիմնային փաստարկ պատրաստել սլայդ քաղաքացու ‘պայմանգրային’ հարաբերակցություն ունենալու մասին իր երկրի, հայրենիքի հետ: Դա ողբերգություն է: Օգտագործել սլայդեր, որոնք ցույց են տալիս առհամարանք-ատելությունը, որը արևելքն ու արևմուտքը ունեն ‘կոնտրակտնիկների’ նկատմամբ: Այդ մարդիկ ոչ մի խնդիր չունեն ծառայելու և բարուն և չարին: ‘Ջաստ բիզնեսս’ մարդուկներ են: Սա է նիկոլի գաղափարախոսության հիմնաքարը: Սլայդերից մեկը պիտի ցույց տա թե ինչ թափ է առել աշխարհով մեկ այդ անհայրենիքության վարակը: Սլայդեր` Եվրոպան խելքի է գալիս` աջակողմյանները գրավում են իշխանությունը, փրկում ազգային պետականությունը: Մինչդեռ, նիկոլը վերածում է հայաստանը գաղութի, այն էլ Ադրբջնի: