Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյան. Այդ դատապարտելի պահվածքը պառակտում է մեր հասարակությունը, Սփյուռքը, հրահրում է ներքին թշնամանք ու թուլացնում պետականությունը

Հունիս 13,2024 21:33

Երեկվանից սկսած՝ հանուն քաղաքական շահերի, իշխանությունը սաստկացրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ամոթալի արշավը։ Ակնհայտ է, որ այն ընթանում է քաղաքական իշխանության բարձրագույն կազմի հրահանգով ու համակարգմամբ։

Երեկվա տեղի ունեցածը պատրվակ օգտագործելով՝ փորձ է արվում պատասխանատվությունը կեղծիքներով ու վիրավորանքներով վերագրել Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին և մյուս հոգևորականներին ու Մայր Աթոռին առհասարակ։ Մայր Աթոռն Սուրբ Էջմիածնի [այդ թվում՝ այսօրվա] բազմաթիվ հայտարարություններով է հերքվում, որ իշխանության այս քարոզն իրականության հետ կապ չունի։

Այն, որ Մայր Աթոռի վարկաբեկման համար իշխանությունն իր համար «պատեհ» առիթներ է փնտրում, ապացուցվում է Սարդարապատում Վեհափառ Հայրապետի մուտքի խոչընդոտների ու հոգևորականների նկատմամբ բռնության, եկեղեցականների նկատմամբ անհանդուրժողականության խոսքի, քաղաքական որոշման հարկելու ու այլ ձևերով հետապնդման սպառնալիքների և այլ դեպքերով։

Նման դատապարտելի պահվածքը պառակտում է մեր հասարակությունը, Սփյուռքը, հրահրում է ներքին թշնամանք ու թուլացնում պետականությունը, որը հարիր չէ առհասարակ որևէ իշխանության։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի ազգային եկեղեցու կարգավիճակ ու սահմանադրական ամրագրում։ Այն մշտապես մեծագույն դեր է ունեցել մեր պատմության, ինքնության, պետականության և համերաշխության ապահովման հարցում։

 

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930